«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

Թուրքերից ստանալիք ունեին, իսկ ի՞նչ ունեին ստանալու հայերից. Վահրամ Օհանջանյան

Թուրքերից ստանալիք ունեին, իսկ ի՞նչ ունեին ստանալու հայերից. Վահրամ Օհանջանյան
05.11.2022 | 12:18

Վուդրո Վիլսոնի իրավարար վճիռն ու նրա քարտեզը, որը հայերը հարյուր տարուց ավել, մեծ բաղձանքով, թափահարում են դրոշի պես, իրականում կազմվել էր ոչ թե հայերի ու ապագա Հայաստանի համար, այլ Թուրքիայի, նրան ցույց տալու, սպառնալու համար, թե ինչ է սպասում նրան, եթե չկատարի Մեծ Բրիտանիայի պայմանները:

Ու միայն, Թուքիայի կողմից ընդունելով և կատարելով Անտանտայի գլխավոր երկիր Անգլիայի բոլոր պայմաններն ու պահանջները, 1923 թ. Լոզանյան խաղաղության պայմանագրով Թուրքիան ներվել էր և ստացել այն, ինչը պիտի տար հայերին, հույներին ու քրդերին 1920 թ. Սևրի պայմանագրով: Սևրի պայմանագիրը ընդամենը ուլտիմատում էր՝ Թուրքիային վախեցնելու համար, որը կորցրեց իր ուժը 3 տարի հաջող բանակցություններից հետո: Թուրքերից նրանք ստանալիքներ ունեին, իսկ ի՞նչ ունեին ստանալու հայերից, սա է խնդիրը:

Դիտվել է՝ 14191

Մեկնաբանություններ