«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

Թշնամին մեծ հարձակման է պատրաստվում, իսկ մենք քեֆ ենք անում

Թշնամին մեծ հարձակման է պատրաստվում, իսկ մենք քեֆ ենք անում
05.12.2022 | 07:34

Կարդացե՞լ եք Պուշկինի «Խրախճանք ժանտախտի ժամանակ» («Пир во время чумы») աշխատությունը։

Հայաստանում հիմա նույն վիճակն է։ Թշնամին ամեն օր նոր տեսակի զենքեր է առնում, իր ոհմակները և ծանր տեխնիկան լցրել է առաջնագիծ ու նոր մեծ հարձակման է պատրաստվում, իսկ մենք քեֆ ենք անում։


Իշխանությունները ագահաբար լափում են պետական փողերն ու իրենց հաճույքները վայելում, պետբյուջեի հաշվին պաշտոնական այց անում Քաթար, որ ֆուտբոլի աշխարհի առաջնություն նայեն։ Պետբյուջեից մոտ 1 մլն դոլար են հանում, որ ամանորյա Երևանը զարդարեն, սովորական մարդիկ էլ երջանկության մեջ են' համ գունավոր լույսեր են տեսնում, համ շուտով ճոխ սեղաններ կդնեն ու լա՜վ կուտեն։


Իսկական խրախճանք ժանտախտի ժամանակ։
Ժողովուրդ, ուշքի եկեք, գոնե մի հատ ապտակեք ինքներդ ձեզ։
Էս ի՞նչ եք դարձել։


Նաիրի Հոխիկյան

Դիտվել է՝ 10743

Մեկնաբանություններ