«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

Դարձել ենք համընդհանուր տագնապի ու անորոշության գերին. Ռուզաննա Պետրոսյան

Դարձել ենք համընդհանուր տագնապի ու անորոշության գերին. Ռուզաննա Պետրոսյան
06.02.2023 | 08:58

Մենք արդեն մոռացել ենք այն ժամանակները, երբ այստեղ կարելի էր սովորական, առօրյա թեմաներով գրառումներ անել՝ հագուստ առնելու, հյուր գնալու կամ ընկույզի մուրաբայով թեյ խմելու մասին:

Մենք դարձել ենք համընդհանուր տագնապի ու անորոշության գերին, իսկ «Ֆեյսբուքի» լրահոսը՝ զուտ քաղաքական իրադարձությունների ու տեսակետների հարթակ: Սրանով հայալեզու «Ֆեյսբուքը» նմանվել է հեռուստատեսային լրատվությանը՝ քեզ մատուցվում են այնպիսի նյութեր, նորություններ, որոնց վրա դու Ո՛Չ ՄԻ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆ ՉԵՍ ԿԱՐՈՂ ՈՒՆԵՆԱԼ, բայց դրանք քեզ տագնապային տրամադրության, վախի մեջ են գցում:


Ափսոս:

Դիտվել է՝ 21101

Մեկնաբանություններ