«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

«Այսօր մենք մասնակցում ենք մի այլ հուշարձանի բացման արարողությանը»

«Այսօր մենք մասնակցում ենք մի այլ հուշարձանի բացման արարողությանը»
23.04.2023 | 21:22

...Հուշահամալիրի բացումը տեղի ունեցավ, ինչպես նախատեսված էր՝1967թ. նոյեմբերի 29-ին, Հայաստանում խորհրդային կարգեր հաստատվելու տարեդարձի օրը: Կիրովի անվան քիմիական կոմբինատի մշտաբորբոք քուրայից վառած և զրահամեքենայով Ծիծեռնակաբերդ բերած ջահը հանձնում են ՀԿԿ ԿԿ առաջին քարտուղար Անտոն Քոչինյանին: Ընդունելով ջահը՝ նա վառում է հավերժական կրակը և, բարձրանալով ամբիոն, ճառով դիմում է ներկաներին.

«Այսօր մենք մասնակցում ենք մի այլ հուշարձանի բացման արարողությանը, հուշարձան, որը, հարգանքի տուրք հանդիսանալով թուրքական ջարդարարների ոճրագործության զոհերի հիշատակին, միաժամանակ խորհրդանշում է մեր ժողովրդի սոցիալիստական վերածնունդը»:

Հրածին Վարդևանյանի ֆեյսբուքյան էջից

Դիտվել է՝ 6467

Մեկնաբանություններ