Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Թշնամին մնաց անպատիժ և այժմ էլ սպառնում է նոր պատերազմով

Թշնամին մնաց անպատիժ և այժմ էլ սպառնում է նոր պատերազմով
14.09.2023 | 12:05

Մեկ տարի առաջ այս օրը Ադրբեջանի բանակը լայնածավալ ռազմական գործողությունների դիմեց Հայաստանի Հանրապետության դեմ։ Մենք այդ ժամանակ էլ ունեցանք մարդկային թանկ կորուստներ, տարածքային ու դիրքային կորուստներ։

Թշնամին կրկին հանդես եկավ ուժի սպառնալիքի դիրքերից ու դեռ մնում է անպատիժ, ինչի արդյունքում այժմ էլ մեզ սպառնում է նոր պատերազմով։

Ծանր է վերապրել մղձավանջային այդ օրերը, մեր համազգային ցավերը, կորուստները, սակայն շատ ավելի կարևոր է այդ աղետից անհրաժեշտ դասեր քաղելն ու մեկ նպատակի շուրջ ազգովի համախմբվելը։

Գլուխ եմ խոնարհում բոլոր այն քաջ տղաների սուրբ հիշատակի առաջ, ովքեր իրենց կյանքի և արյան գնով կանգնեցրին թշնամուն: Խոնարհվում եմ նաև այն քաջերի առաջ, ովքեր իրենց դիրքերում ողջ ու անսասան մնացին ու այս պահին էլ մարտական ծառայության մեջ են առաջնագծում։

Խաղաղություն աշխարհին Հայոց:

Խոսրով Խլղաթյան

Դիտվել է՝ 9480

Մեկնաբանություններ