Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Ոչ մեկը չի կարող անվտանգային երաշխիքներ տալ մեզ, բացառությամբ՝ Հայոց բանակի

Ոչ մեկը չի կարող անվտանգային երաշխիքներ տալ մեզ,  բացառությամբ՝ Հայոց բանակի
06.04.2024 | 19:04

Ադրբեջանն անցած գիշերվա կրակոցներով ասում է, որ այս տարածաշրջանի հարցերը լուծվում են ա՛յս տարածաշրջանում և իր խաղի կանոններով։ Ադրբեջանը փորձում է իր համար պատմական պահը օգտագործել հօգուտ իրեն։ Իսկ պատմական պահը խախտված ռազմական բալանսն է։

Ոչ մեկը մեզ չի կարող տալ անվտանգային երաշխիքներ, բացառությամբ՝ Հայոց բանակի, բացառությամբ՝ սեփական ռազմարդյունաբերության, բացառացությամբ՝ մեր գիտության։

Բոլորը մեր «թևերի տակ միայն ձմերուկ կարող են դնել»՝ օրհասկան պահին զբաղեցրած պահելով կռվելու, պաշտպանվելու համար ամենաարդյունավետ մարմնի մասը:

Կարեն Հովհաննիսյան

Դիտվել է՝ 10207

Մեկնաբանություններ