Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Իրական մանկապարտեզ

Իրական մանկապարտեզ
27.06.2025 | 14:39

Մեր իրականությունը նման է մի մեծ մանկապարտեզի, որտեղ «երեխաները» զրկված են իրենց ու Աստծու ճանաչողությունից և, թողած իրական հոր ու որդու դերը, «պապա-պապա» են խաղում։ Դա է պատճառը, որ խառնվել են իրար, կորցրել Ազատության ու Հանճարի շնորհը՝ կարգվելով է՛լ դատավոր, է՛լ թագավոր, է՛լ իշխան ու իշխանիկ և վերջապես՝ իբր մեծ գաղափարների սուտ ու փուչ առաջնորդներ։ Մանկապարտեզի մանուկների պես խառնվել են իրար՝ խարխափելով կեղծ հաճոյախոսությունների բավիղներում և դառնալով բղջախոհ ցանկությունների գերի: Այդպիսով վերածվել են սեփական որոշումներն անընդհատ փոխող, կամակոր, իրենց չափը չիմացող բռնակալների։ Իսկ մեր Պատանյակը, չճանաչելով իր հազարամյակների աստվածատուր խաղալիքները, չի կարողանում տեր կանգնել իր տանն ու տաճարին, ինչպես դա անում է էպոսի հերոսը։

Զարթի՛ր, ո՛վ ծերունի մանուկ, և տեր կանգնիր քո սրբազան հայրենիքին, ու կտեսնես, թե ինչպես անկատար աշխարհը կվերածվի դրախտի:

Վանո Դադոյան

Դիտվել է՝ 7390

Մեկնաբանություններ