Փարիզում Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպումից հետո Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ՈՒկրաինայում ստեղծված իրավիճակը քննարկել է ԱՄՆ նախագահի հետ կայացած հեռախոսազրույցում՝ ասված է Ելիսեյան պալատի հայտարարության մեջ։ Մակրոնը ներկայացրել է Փարիզում նախագահ Զելենսկու այցի ընթացքում տեղի ունեցած քննարկումների մանրամասները՝ գրում է Le Monde-ը։               
 

Աղոթարան

Աղոթարան
22.07.2025 | 22:00
Ես, որ տիպարն ու պատկերն եմ ճշգրիտ հանուր մարդկության,
Նրանց բոլորի հանցանքներն ահա իմին խառնելով,
Նրանց դառնությամբ սաստկացնելով իմը կրկնապես՝
Նրանցով հանդերձ հեծեծում եմ արդ,
Թեպետ հարկ չկար գարշելի գույնին
Գումարելու և նոր տգեղություն։
Ահա և այժմ ես մեղանչեցի՝
Անխոհեմաբար գործելով այն, ինչ անհաճո է քեզ՝
Հանցավորապես թույլ տալով դարձյալ սխալներ բազում։
Նայի՛ր ինձ, գթա՜ծ, ինչպես երբեմն
Ուրացության մեջ բռնված Պետրոսին,
Քանզի լիովին ես ունայնացա։
Լուսավորիր ինձ քո ողորմության ճառագայթներով,
Ո՜վ ամբողջովին բարերարություն,
Որ ընդունելով օրհնությունը քո՝
Արդարանա՛մ ես, կյանք առնեմ դարձյալ,
Մաքրվեմ լլկող մեղքերից, որոնք դու չես ստեղծել։
Չեմ համարձակվի կարկառել առ քեզ
Գոսացած, կարկամ ձեռքերս հանցապարտ,
Մինչև չմեկնես օրհնյալ աջը քո
Ու չնորոգես դատապարտյալիս։
Հաղթի՛ր վերստին համառությունն իմ հեզությամբ մեծիդ՝
Մարդասիրաբար հասած օգնության.
Ամենահնար կարողությամբ քո
Ների՛ր աոաջին, միջին և վերջին չարիքները իմ,
Ո՜վ անհասներին հասու ապավեն
Եվ արդարների լույսի թագավոր։
Գրիգոր ՆԱՐԵԿԱՑԻ
Դիտվել է՝ 3755

Մեկնաբանություններ