Իրանա-հայկական հարաբերությունների օրակարգում պետք է լինեն ռիսկերի կառավարման ու TRIPP նախագծի հնարավոր իրականացումից բխող մարտահրավերների հաղթահարման հարցերը՝ հայտարարել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամին: «Իրանի մտահոգությունը իր սահմանների մոտ ամերիկացիների ներկայության առնչությամբ միանգամայն օրինաչափ ու տրամաբանական է, և դրան պետք է հետևի հստակ արձագանք»,- ընդգծել է Շիրղոլամին։               
 

Թրամփը Փաշինյանին հանգիստ կարող էր անվանել նաև «Albanian bad boy»

Թրամփը Փաշինյանին հանգիստ կարող էր անվանել նաև «Albanian bad boy»
02.10.2025 | 12:11

Դոնալդ Թրամփը ելույթի ժամանակ, խոսելով Հայաստանի ու Ադրբեջանի մասին, ասել է. «Ադրբեջանի ղեկավարն ու մյուս տղեն (նկատի ունենալով Փաշինյանին)»։

Իհարկե, Թրամփը Փաշինյանին հանգիստ կարող էր անվանել նաև «Albanian bad boy», ու դրանից ոչինչ չէր փոխի, բայց մեզ մտահոգողը, թերևս, այն պետք է լինի, որ Հարավային Կովկասը Թրամփի համար ունի նույն իմաստը, ինչ փոքրիկ երեխայի համար՝ երեկ գնված «ինքնագնաց ավտոմեքենա» խաղալիքը, իսկ երբ դա ՀՀ անվտանգության մասին է, սա արդեն շատ լուրջ է։

Անկախ նրանից, թե ով կասի Հարավային Կովկասի երկարաժամկետ ռազմավարական նշանակության մասին, կարևորն այն է, թե ինչով էր առաջնորդվում երկրի ղեկավարը, և հարափոփոխ քաղաքական գործընթացներն ինչ փոխակերպումների կենթարկվեն թե՛ նրա իշխանության, և թե՛ հաջորդ ադմինիստրացիայի ժամանակ։

Արա ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 6449

Մեկնաբանություններ