«ՀՀ-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգ» վերնագրով փաստաթուղթը, որը ստորագրվել է Եվրամիության և Հայաստանի միջև դեկտեմբերի 2-ին Բրյուսելում, լուրջ մտահոգություններ է առաջացնում և, ընդհանուր առմամբ, հակասում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգին․ հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ-ն։
Ես սպասում էի, որ Ադրբեջանի կողմից անպայման արձագանք լինելու է։ Ավելին` նման սպասման համար հիմք էր ժամանակին Ալիևի այն հայտարարությունը և դրա հետևողական ռեալիզացիան, որ Հայաստանը զարգացման առումով պետք է միշտ լինի սահմանափակված, որպեսզի չկարողանա վտանգ լինել Ադրբեջանի համար (մոտավոր միտքն եմ նշում):
Հիմա սա ուղիղ միջամտություն է միջազգային հարաբերությունների երկու սուբյեկտների հարաբերություններին, ավելին` տպավորություն է, որ այլևս Բաքվում է որոշվում, թե Հայաստանը ում հետ ինչ հարաբերություններ, ինչ բովանդակության համագործակցություն կարող է ունենալ։
Եթե ուզում եք հասկանալ, թե ինչքանո՞վ է Հայաստանն ինքնիշխան պետություն այսօր, ապա հետևեք ՀՀ իշխանությունների արձագանքին (եթե լինի):
Արա ՊՈՂՈՍՅԱՆ