Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, զինվորականների առջև ելույթ ունենալով, հայտարարել է. «Մենք՝ ֆրանսիացիներս, աշխարհի հանդիսատեսը չենք և չենք սահմանափակվի տեղի ունեցողը պարզապես մեկնաբանելով: Մենք այստեղ ենք գործելու համար՝ ստանձնելու նախաձեռնությունը, պաշտպանելու մեզ, օգնելու և պաշտպանելու մեր դաշնակիցներին, երբ նրանց սպառնում են, և լինելու կայունության ու խաղաղության ուժ ամենուր, որտեղ մենք ներգրավված ենք»:               
 

Հարձակումներ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու վրա. արտաքին ուժերի պահանջի կատարում, ոչ թե բարենորոգում

Հարձակումներ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու վրա. արտաքին ուժերի պահանջի կատարում, ոչ թե բարենորոգում
17.01.2026 | 11:14

Վերջին տարիներին ազգադավ նիկոլի վարած քաղաքականության մեջ հստակ ու վտանգավոր միտում է նկատվում․ հետևողական, համակարգային և նպատակային հարձակում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ։ Սա այլևս չի կարելի բացատրել «ներհասարակական բարեփոխումների», «աշխարհիկ պետության» կամ «անձնական կարծիքի» քողի տակ։ Տեղի ունեցողը քաղաքական պատվեր է, որն ունի արտաքին հասցեատերեր և շահառուներ։

1․ Եկեղեցին՝ որպես վերջին ինքնիշխան ինստիտուտ

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին դարերով եղել է ոչ միայն հոգևոր կառույց, այլև ազգային ինքնության, պետականության և դիմադրության ողնաշարը։ Երբ Հայաստանը չուներ պետություն, բանակ կամ դիվանագիտություն, Եկեղեցին էր, որ պահում էր հայի լեզուն, հավատը, հիշողությունը և գոյության իրավունքը։ Այսօր, երբ պետական ինստիտուտները թուլացվել են, բանակը քայքայվել է, արտաքին քաղաքականությունը դարձել է ենթարկվող և զիջող, Եկեղեցին մնացել է միակ կառույցը, որը չի վերահսկվում գլոբալ կենտրոններից և չի ենթարկվում օտար օրակարգերին։ Հենց սա է դարձնում այն թիրախ։

2․ Վատիկան․ հոգևոր ազդեցության մրցակցություն

Վատիկանը Հարավային Կովկասը դիտարկում է որպես երկարաժամկետ միսիոներական ազդեցության տարածք։ Հայ Առաքելական Եկեղեցին, լինելով ինքնուրույն, հնագույն և ազգային Եկեղեցի, խոչընդոտ է այդ ծրագրերին։ Երբ իշխանության ղեկին կանգնած անձը հրապարակավ նվաստացնում է Հայ Եկեղեցուն, կասկածի տակ է դնում նրա դերը, փորձում է պառակտում մտցնել հոգևոր դաշտում, դա ձեռնտու է այն ուժերին, որոնք ցանկանում են թուլացնել Հայ Եկեղեցու միասնականությունն ու հեղինակությունը։

3․ Թուրքիա և Ադրբեջան․ ազգային դիմադրության թիրախ

Թուրքիայի և Ադրբեջանի համար Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին ոչ թե կրոնական կառույց է, այլ ազգային դիմադրության սիմվոլ։ Պատահական չէ, որ հենց նրանք են տարիներ շարունակ փորձել ոչնչացնել հայկական եկեղեցիները, աղավաղել դրանց պատմությունը կամ ներկայացնել որպես «ալբանական»։ Երբ Հայաստանի վարչապետը հարձակվում է նույն այդ Եկեղեցու վրա, իրականում նա կատարում է այն, ինչ տարիներ շարունակ չեն կարողացել անել Անկարան և Բաքուն՝ ներսից հարվածելով հայի հոգևոր հիմքերին։ Թուրքիայի համար Հայ Առաքելական Եկեղեցին վտանգավոր է, որովհետև այն՝

•ցեղասպանության կենդանի վկան է,

•ազգային հիշողության պահապանը,

•հայի գոյության ապացույցը այս հողում։

Թուրքիան հարյուր տարի քանդել է հայկական եկեղեցիները Արևմտյան Հայաստանում։ Այսօր նա նույնն անում է ազգադավ հակահայ նիկոլի բերանով Երևանում։

Եկեղեցուն վարկաբեկելը նշանակում է ասել․

«Հայը պատմություն չունի, հիշողություն չունի, իրավունք չունի»։

Սա թուրքական օրակարգ է։ Ու նիկոլն այն իրականացնում է։

4․Ներքին պատերազմ՝ արտաքին շահի համար

նիկոլի հռետորաբանությունը Եկեղեցու դեմ ունի մեկ վտանգավոր նպատակ՝ պառակտել հասարակությունը, հակադրել հավատացյալին ու անհավատին, քահանային ու քաղաքացուն։ Սա դասական տեխնոլոգիա է, որը կիրառվում է ինքնության հիմքերը քանդելու համար։ Սա բարեփոխում չէ, սա քայքայում է, Եկեղեցու դեմ հարձակումները նպատակ ունեն ոչ թե ինչ-որ բան «բարելավել», այլ՝

•կոտրել հավատացյալին,

•պառակտել հասարակությանը,

•հայ մարդուն զրկել իր հոգևոր հենարանից։

Սա դասական գաղութային սցենար է, երբ ժողովուրդը զրկվում է իր հավատքից, պատմությունից և ինքնությունից, նրան կառավարելը դառնում է հեշտ։

Սա պատերազմ է սեփական ժողովրդի դեմ: Հակահայ նիկոլը չի պայքարում կոռուպցիայի դեմ, չի բարեփոխում Եկեղեցին, չի «աշխարհիկացնում» պետությունը։

Նա քանդում է այն վերջին սյունը, որը դեռ չի հանձնել արտաքին ուժերին։

ա) Բանակը հանձնվեց։

բ) Արցախը հանձնվեց։

գ) Դիվանագիտությունը հանձնվեց։

Հիմա հերթը Եկեղեցունն է։ Սա վերջնական փուլն է։

Եզրակացություն

Արտաքին ուժերին պետք է թուլացած, ինքն իրեն կրծող, արժեքներից զրկված Հայաստան։

Եկեղեցու դեմ հարձակումները հենց այդ սցենարի մասն են։ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ ընթացող արշավը ինքնաբուխ կամ ներքին գործընթաց չէ։ Դա արտաքին ուժերի պահանջով իրականացվող քաղաքականություն է, որի նպատակն է վերջնականապես կոտրել հայկական ինքնության հենասյուները։ Եկեղեցու պաշտպանությունը այսօր միայն հավատքի հարց չէ։ Դա ազգային անվտանգության, պետական գոյության և ապագայի հարց է։ Հիշեք` նիկոլը չի պայքարում Եկեղեցու «թերությունների» դեմ։

Նա կատարում է օտար տերերի պահանջը։

Եկեղեցու դեմ հարվածը Հայաստանի դեմ հարված է։

Եկեղեցու թուլացումը՝ հայի թուլացում է։

Եկեղեցու ոչնչացումը՝ պետականության վերջն է։

Այս պայքարում չեզոքներ չկան։

Կամ պաշտպանում ես Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին,

կամ լռությամբ մասնակցում ես Հայաստանի վերջնական քանդմանը։

«Ճշմարտության Ձայն»-ի ՖԲ էջից

Հ.Գ.

Սա արդեն իշխանություն-ընդդիմություն հարց չէ։

Սա գոյության հարց է։

Դիտվել է՝ 171

Մեկնաբանություններ