Իրանա-հայկական հարաբերությունների օրակարգում պետք է լինեն ռիսկերի կառավարման ու TRIPP նախագծի հնարավոր իրականացումից բխող մարտահրավերների հաղթահարման հարցերը՝ հայտարարել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամին: «Իրանի մտահոգությունը իր սահմանների մոտ ամերիկացիների ներկայության առնչությամբ միանգամայն օրինաչափ ու տրամաբանական է, և դրան պետք է հետևի հստակ արձագանք»,- ընդգծել է Շիրղոլամին։               
 

Սա ոչ միայն իշխանության, այլև արժեքների ու քաղաքակրթության գոյության կռիվ է

Սա ոչ միայն իշխանության, այլև արժեքների ու քաղաքակրթության գոյության կռիվ է
17.03.2026 | 11:00

Ավտոբուսում Նիկոլի ու նրա թիմակիցների հիմար պարերը ծաղրող մարդիկ, ովքեր կարծում են, թե սրանք խելագարներ են, առնվազն միամիտ են' չհասկանալու համար, թե ինչ նպատակ ունի Նիկոլը այդպիսի խեղկատակություններով։

Իրականում Նիկոլի քարոզչության թիրախը ուղեղ ունեցող մարդիկ չեն։ Նրանց ընդհանրապես պետք չեն սեփական դատողություներ, տրամաբանություն ունեցող մարդիկ։ Հետևաբար պետք չէ նրա գործողություններին նայել այնպես, ինչպես պետք է նայեն լոգիկա, ուղեղ, գիտակցություն ունեցող մարդիկ։

Նիկոլի քարոզչության հասցեատերերը անգրագետ կամ կիսագրագետ մարդիկ են, ովքեր կարևորում են ոչ թե հայրենիքը, պետությունը, անվտանգությունը, կրթությունը, այլ կուշտ լինելը։ Այլ կերպ ասած' չաղ ու անգիտությամբ երջանիկ։

Այդպիսի մարդիկ բոլոր երկրներում մեծ, շատ մեծ թիվ են կազմում։ Եվ այդ մարդկանց պետք է շատ պարզունակ, բայց համոզիչ ինչ-որ բան ասել։ Նույնիսկ ազգայինը նրանց պետք է պարզունակ ձևով ասել, ոչ թե գաղափարական ու գիտական ձևակերպումներով։ Չեն հասկանա։

Նիկոլը ընտրել է պարզունակ, համոզիչ ասել, որ ինքը կենցաղապետություն է ստեղծում։ Այս մտքի հեղինակը լրագրող և վերլուծաբան Հակոբ Բադալյանն է։ Եվ Հակոբը շատ ճիշտ է ասում, որ Նիկոլի նպատակը կենցաղապետության միտքն է։ Իսկ երբ հասարակության ճնշող մեծամասնությունը նորմալ վերաբերվեց այդ ցածր մակարդակի արժեքներին և համարեց, որ այո, նորմալ է հայրենիք վաճառել, լավ ապրելու, ուրախ ապրելու, հիմար ծիծաղելու համար, այդ դեպքում թուրքական պետության մաս դառնալը, ընդհանրապես , ազգայինը ուրանալն ու թուրք դառնալը ևս ժողովուրդը ծափահարություններով կընդունի։

Սա ոչ միայն իշխանության, այլև արժեքների ու քաղաքակրթության գոյության կռիվ է։

Նաիրի Հոխիկյան

Դիտվել է՝ 1944

Մեկնաբանություններ