Իրանի ԱԳՆ-ն հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ, որով դատապարտել է հունիսի 26-ին երկրի հարավային ափամերձ շրջանների օբյեկտներին ԱՄՆ-ի հասցրած ավիահարվածները։ Թեհրանը Վաշինգտոնի գործողություններն անվանել է հունիսի 18-ին ստորագրված փոխըմբռնման հուշագրի խախտում և ընդգծել, որ իրանական զինված ուժերի պատասխան գործողություններն իրականացվել են ինքնապաշտպանության իրավունքի շրջանակներում:               
 

Սադրանք՝ խորանի մոտ. «Մերկ թագավորի» վերջին արարը

Սադրանք՝ խորանի մոտ. «Մերկ թագավորի» վերջին արարը
30.03.2026 | 13:08

Պատարագի ընթացքում նա որոշում է մտնել հավատացյալներով լեփ-լեցուն եկեղեցի՝ հաստատ իմանալով, որ իր ներկայությունն իսկ սադրիչ է լինելու։ Եկեղեցու դեմ արշավներն ու հոգևորականների հալածանքները չէին կարող հավատավոր ժողովրդի մոտ համարժեք հակազդեցություն չառաջացնել։

Բնականաբար, սադրանքը հաջողվում է։ Այդ պահին նրան պետք էր մտնել «հալածյալի» դերի մեջ և միաժամանակ ընդունել «բարի թագավորի» կերպար՝ հրապարակավ կանխելով ուժայինների բիրտ գործողությունները եկեղեցու ներսում։ Մյուս կողմից՝ հենց տեղում պատժելու հրահանգ տալը կարող էր վտանգավոր ու անկանխատեսելի հետևանքներ ունենալ, ուստի նա նախընտրում է անաղմուկ հեռանալ։

Սակայն եկեղեցու բակից դուրս գալուն պես, ուժայիններին անմիջապես հրահանգում է պատժիչ գործողություններ իրականացնել այն երիտասարդի նկատմամբ, ով ֆիզիկապես չէր հանդուրժել իր ներկայությունը տաճարում։ Սա արվում է ոչ միայն բնածին հիշաչարության պատճառով, այլև վախի մթնոլորտը վերականգնելու համար, որպեսզի իր սակավաթիվ համակիրները հանկարծ չկասկածեն «թագավորի» հզորության ու «դուխի» վրա։

Բայց փաստն անփոփոխ է. «թագավորի մերկությունն» այլևս հնարավոր չէ պարտակել ոչ մի քարոզչական հնարքով։

Դերենիկ ՄԱԼԽԱՍՅԱՆ

Դիտվել է՝ 2445

Մեկնաբանություններ