Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը։ «Մենք լիովին մերժում ենք մեր երկրի հասցեին հնչեցված զրպարտությունը մի հանցավոր ցանցի կողմից, որի ձեռքերին է Գազայի 75 հազար անմեղ բնակիչների՝ հիմնականում երեխաների ու կանանց արյունը»,- ասել է Էրդողանը։               
 

Աղոթարան

Աղոթարան
28.04.2026 | 22:03
Քավի՛ր ինձ, Տե՛ր, բամբասկոտության մեղքից, մոռացված հանցանքներից ու բոլոր սխալներից, ների՛ր ինձ անժուժկալության և ծուլության, որկրամոլության ու դատարկաբանության համար, մաքրի՛ր աղտեղության ցանկությունը, հայհոյությունն ու բոլոր չար գործերը։
Տե՛ր,
միավորիր ինձ հետ Քո սիրո գութը, և արձակի՛ր բանտարգել կապվածիս, խզի՛ր մեղքերիս կապանքները ու ինձ առաջնորդի՛ր արդարության ճանապարհով, օթևաններ պատրաստիր (ինձ համար) և պսակի՛ր Քո սուրբ վկաների հետ։
Ամեն։

Սուրբ Եփրեմ Ասորի

«Հոգու Կանչ»-ի ՖԲ էջից
Դիտվել է՝ 4430

Մեկնաբանություններ