Վերջերս Եսենտուկիում էի, շփվել եմ Ռամզան Կադիրովի շրջապատից մի քանիսի հետ, շատ հետաքրքիր բաներ եմ պարզել, ուզում եմ կիսվել:
Պարզվում է, Չեչնիան աշարհի միակ երկիրն է, որտեղ բացարձակապես չեն խախտվում միասեռականների իրավունքները: Այս ֆենոմենին անձամբ Ռամզանը տալիս է հետևյալ բացատրությունը՝ Չեչնիայում չկան միասեռականներ, իսկ եթե չկան, ապա ո՞նց դրանց իրավունքները խախտես: Բայց բանն այն է, որ միասեռականներ Չեչնիայում, այնուամենայնիվ, կան, և դրանց իրավունքներն իսկապես չեն խախտվում: Ինչպե՞ս է դա տեղի ունենում:
Ուրեմն, Ռամզան Ախմատիչն այսպես է հասնում այդօրինակ յուրահատուկ արդյունքների: Երբ հայտնաբերվում է ինչ-որ պեդերաստ, այլևս դրան ոչ ոք չի տեսնում. դրան տանում են հատուկ տեղ և երկու տարբերակ առաջարկում՝ կամ նստում է ցցի կամավոր, կամ կամավոր ինքնագնդակահարվում/ կախվում է: Իսկ քանի որ պեդերաստները հասկանում են, ինչ ասել է ցից, բնականաբար, բացարձակապես կամավոր, առանց որևէ պարտադրանքի, ընտրում են ինքնասպանությունը և մերժում ցիցը:
Եվ պարբերաբար Չեչնիայի մամուլում հաղորդվում է ինչ-որ անձանց կախվելու կամ ինքնագնդակահարվելու մասին:
Ինչպես տեսնում ենք, Ռամզանը չի խաբում՝ իրոք Չեչնիայում միասեռականների իրավունքները չեն խախտվում, քանզի…
Հիմա հարցս հայրենի իրավապաշտպաններին եմ հղում: Ի՞նչ կասեն տեղի գրանտակերները Ռամզան Կադիրովի քաղաքականության մասին: Գուցե դեսանտ ուղարկեն Չեչնիա և փորձեն ինքնուրույն պարզել իրականությո՞ւնը: Վատ գաղափար չէ, մանավանդ որ ամերիկացիք հսկայական գրանտ կտրամադրեն այդ սուրբ գործի համար: Կամ՝ կա՞ արդյոք մարդու և հատկապես պեդերաստների իրավունքների խախտում Ախմատիչի քաղաքականության մեջ:
Ողորմի տանք Չեչնիայի՝ կյանքից կամավոր հեռացած բոլոր պեդերաստների կողքերի բոլոր մեռելներին, ամեն…
22 հունիս, 2024 թ․
Արտյոմ ԽԱՉԱՏՐՅԱՆ