ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Քանի՞ դար կտևի մետրոյի նոր կայարանի կառուցումը

Քանի՞ դար կտևի մետրոյի նոր կայարանի կառուցումը
15.11.2026 | 12:37

Եթե 2018-ին սկսեին մետրոյի կայարան կառուցել, 2021-ին ավարտած կլինեին: Եթե 2021-ին սկսեին`2024-ին կավարտեին: 2024-ին սկսեին`2026-ի վերջ-2027-ի սկիզբ կավարտեին։

2027-ին դեռ հարց է՝ կսկսվի՞ արդյոք մետրոյի նոր կայարանի շինարարությունը, և քանի՞ դար այն կտևի: Խոստումը տալուց 9 տարի անց նոր գուցեև մեկնարկի որևէ շինաշխատանք։

Ա՛յ ինքնիշխաններ. ինչքան միջոցառում կա՝ Սովետի կառուցած Համալիրում եք անում, որը նախագծումից հետո 3-4 տարում են կառուցել:

Վահե Գրիգորյան

Դիտվել է՝ 2233

Մեկնաբանություններ