Իրանը կարող է պաշտպանական գործողություններից անցնել հարձակողական գործողության, եթե ԱՄՆ-ը առաջիկա օրերին շարունակի հարվածներ հասցնել երկրի տարածքին՝ հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային։ «Եթե ԱՄՆ-ի հարձակումները շարունակվեն առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում, Իրանի զինված ուժերը զսպման փուլից կանցնեն հարձակման և լիակատար ոչնչացման փուլի»,- շեշտել է Ռեզային:               
 

«ՈՍԿԵ ԾԻՐԱՆ»-8

«ՈՍԿԵ ԾԻՐԱՆ»-8
12.07.2011 | 00:00

Հայկական ամենախոշոր կինոփառատոնը
«Նարեկացի» արվեստի միության կիսադատարկ դահլիճում «Ծիրան»ասեր լրագրողների հետ մասնակցելով 8-րդ կինոփառատոնի մրցութային տարբեր ծրագրերում ընդգրկված մեկուկես տասնյակ ֆիլմերի նախնական դիտումներին` գեղարվեստի տեսակետից կինոհայտնություններ չտեսա, ավաղ։ Առավելապես ճանաչողական նշանակությամբ ուշագրավ վավերագրական («Ես ազատ եմ» - բեմադրիչ` Անդրեա Ռոգոն, «Միր անունով տղան. տասը տարի Աֆղանստանում» - բեմադրիչ` Ֆիլ Գրաբսկի) և լիամետրաժ («Ինքնասպանների ակումբ»` Օլաֆ Զաումեր, «Ձմեռային արձակուրդ»` Լի Հունցի, «Մուսանյան նոթեր»` Փարք Չուն-Բում, «Քերլինգ»` Դենի Կոտե) կինոժապավենների երկարաձգությամբ զգալիորեն ճապաղանում էր համամարդկային ինչ-ինչ շեշտադրումներ երևակող գլխավոր ասելիքը։ Առանձին դրվագների նովելաշունչ բանաստեղծականությունն իսպառ տարրալուծվում էր միապաղաղ շրջապտույտում` ամբողջի որակական նշաձողը երբեմն իջեցնելով սիրողականության մակարդակի։ Սեղմ արտահայտչականությամբ անհամեմատ դիտարժան էին կարճամետրաժ ֆիլմերը («Գորիով»` Գեորգի Բարբակաձե, «Դաշնամուրը»` Լևոն Մինասյան)։
«Ոսկե ծիրանի» կազմակերպիչների խոստովանությամբ` ութերորդ ֆիլմացանկի լավագույն կինոանակնկալները գունեղացնելու էին փառատոնի գերլարված աշխատանքային ռիթմը երևանյան պրեմիերաների ու հետահայաց ցուցադրությունների կանխամտածված «մասնակի ներարկումներով»։ ՈՒստի, առանց մեղմելու «Ծիրան»ախանդավառությունս, անմնացորդ ընկղմվեցի մամլո ասուլիսների, կինոմեծարանքների ու մրցութային ցուցադրությունների շուրջօրյա բանուկ վազքուղում։

Դիտվել է՝ 1116

Մեկնաբանություններ