Եվրոպական շատ երկրներ արդեն իսկ ազդանշաններ են տվել ԵՄ ղեկավարությանը, որ պատրաստ չեն բացել իրենց շուկաները Հայաստանից եկող ապրանքների համար և այդպիսով վնասել իրենց ազգային արտադրողներին՝ լրագրողներին հայտնել են ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության մամուլի բյուրոյից։               
 

ՀՀԿ գործադիր մարմնում դժգոհություն է եղել

ՀՀԿ գործադիր մարմնում դժգոհություն է եղել
10.04.2012 | 00:00

ՀՀԿ գործադիր մարմնի վերջին նիստում տոնել են ոչ միայն ԱՄԿ տղերքի «հափփի բրդեյները»` ումպ մը կոնյակով, այլև անդրադարձել օրերս ձևավորված կվարտետին ու նրա անտաղանդ երգացանկին:

ԲՀԿ-ի կողմից ընտրությունների վերահսկման շտաբի «մասին» փաստաթղթի տակ ստորագրելը զայրացրել է ՀՀԿ «ծերակույտի» բոլոր անդամներին, և վերջիններս դա համարել են ԲՀԿ-ի կողմից իշխանական դավադրություն` առանց կոալիցիայից դուրս գալու նման խաղեր տալու մասով, դրել «կամ-կամ»-ի հարցը. ինչքա՞ն կարելի է շարունակել ռեֆրենով:

Արգամիչը խոսել է իր հերթին. թե` ինչ եք էդքան չափազանցում, առանձնապես ոչ մի բան էլ չի եղել. ո՞վ է գնացել ստորագրելու էդ թուղթը. ԲՀԿ երկրորդ և իններորդ համարները, որ առանձնապես բան չեն նշանակում, ո՞վ են նրանք:

Սերժն ասել է վերևից` էդպես չէ, լավ էլ կազմակերպված, պլանավորված մասնակցություն ու ստորագրություն է եղել, մտածիր:

Իսկ «մտածելու» բան Արգամիչն ունի. մտածել է Արգամիչը և գտել է փայլուն լուծում:

Ինչպիսին` կասենք առաջիկայում:

Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 878

Մեկնաբանություններ