ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Վաշինգտոնը մոտակա շաբաթներին կփորձի վերսկսել Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև բանակցային գործընթացը և ավարտին հասցնել պատերազմը։ «Մենք նաև հասկանում ենք, որ երկու կողմերն էլ ունեն բավականին կոշտ կարմիր գծեր, և քանի դեռ չենք կարողացել այդ դիրքորոշումները մոտեցնել միմյանց, մենք դեռ չենք հասնի նպատակին»,- հավելել է ԱՄՆ Պետդեպարտամենտի ղեկավարը։               
 

Կուղևորվեն Լոնդոն

Կուղևորվեն Լոնդոն
15.05.2012 | 00:00

Բրիտանական խորհուրդը և BBC-ի համաշխարհային ծառայությունը հայտարարում են ռադիոպիեսների 2012 թվականի մրցույթ: Այն անցկացվելու է 13-րդ անգամ: Մասնակցել կարող են պրոֆեսիոնալ և ոչ պրոֆեսիոնալ հեղինակները, որոնք պետք է լինեն 16 տարեկանից բարձր և չբնակվեն Միացյալ Թագավորությունում: Այս մասին տեղեկանում ենք բրիտանական խորհրդի հայաստանյան գրասենյակի արվեստի ծրագրերի ղեկավար ՆԱՐԵԿ ԹՈՎՄԱՍՅԱՆԻՑ: Նրա տեղեկացմամբ` մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել մինչ օրս չհրատարակված, 53 րոպե տևողությամբ ռադիոպիես, որը պետք է ունենա առավելագույնը վեց կենտրոնական հերոս: Պիեսը պետք է գրված լինի անգլերեն, ընդունվում է նաև թարգմանված տարբերակը, եթե թարգմանիչը որակավորված է:

Մեր դրամատուրգներին հնարավորություն է ընձեռվում դարակներում մնացած պիեսները լույս աշխարհ հանելու, մանավանդ որ մշտապես առկա է տպագրվելու և բեմադրվելու խնդիրը: Չպետք է մոռանալ նաև թարգմանության մասին, քանի որ անգլերեն գրող դրամատուրգ հազիվ թե ունենանք:

Նախորդ տարի ռադիոպիեսների մրցույթին մասնակցել է վեց հայ հեղինակ: Նարեկ Թովմասյանն ասաց, որ հեղինակների անուններն իրենց հայտնի չեն:

Նշենք, որ լավագույն պիեսների հեղինակները կստանան 2000-ական ֆունտ ստեռլինգ և կուղևորվեն Լոնդոն` մասնակցելու իրենց պիեսի ձայնագրմանը: Պիեսները կհեռարձակվեն BBC-ի համաշխարհային ծառայությամբ:

Մրցույթին մասնակցելու վերջնաժամկետը հուլիսի 31-ն է:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 805

Մեկնաբանություններ