Վրաստանի մայրաքաղաքում փլուզվել է հայկական Սուրբ Նշան եկեղեցու գմբեթը:
Նշենք, որ այս տարվա հունվարի 9-ին փլուզվել էր եկեղեցու հյուսիսարևելյան հատվածը: Այս կապակցությամբ ՀԱԵ գերագույն հոգևոր խորհուրդը տարածել էր հայտարարություն, որում կոչ էր արել Վրաստանի իշխանություններին` անհապաղ քայլեր ձեռնարկել փրկելու կործանումից Սբ. Նշան հայկական եկեղեցին, հետամուտ լինել Վրաստանի մշակութային ժառանգության մաս կազմող հայկական սրբավայրերի պահպանությանն ու խնամքին և, ընդառաջելով Վիրահայոց թեմի խնդրանքին, վիրահայությանը վերադարձնել պահանջված հայկական եկեղեցիները: Սակայն, ըստ լուրերի, այս փլուզումից հետո Սուրբ Նշանը լրջորեն տուժել է, արդեն խոսքը ոչ թե եկեղեցու պատերի ու հիմքի ամրացման մասին է, այլ կառուցման:
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ