ԱՄՆ-ը և Ռուսաստանը, որպես աշխարհի խոշորագույն միջուկային տերություններ, պարտավոր են երկխոսել՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Մենք մոլորակի ամենամեծ միջուկային արսենալն ունեցող երկրներն ենք, ուստի երկխոսությունից հրաժարվելն անխոհեմություն կլիներ։ Մենք պետք է շփումներ պահպանենք Ռուսաստանի իշխանությունների հետ, նույնիսկ, եթե շատ հարցերում տարբեր կարծիքներ ունենք»,- ընդգծել է նա Մանիլայի գագաթնաժողովում։               
 

Հպարտությունն արգելափակում է ճանապարհը

Հպարտությունն  արգելափակում է ճանապարհը
10.04.2012 | 00:00

Հնազանդությունը բանալիներից մեկն է, որ բացում է Իմ արքայության դուռը. նշանակում է` պետք է սիրել և հնազանդվել։ Ով իր սրտում հնազանդվում է Ինձ, հարկավոր պահին կհայտնաբերի, որ Իմ սերը բնակվում է իր մեջ, և իր հերթին սիրով կպատասխանի Իմ սիրուն ու կապրի ուրախությունը` սիրողի ու սիրվողի փորձառության։

Հնազանդության անհարթ, քարե աստիճաններն առաջնորդում են սիրո և ուրախության այն խճանկարին, որ զարդարում է հատակն Իմ երկնքի։ Ինչպես երկրի վրա է մարդն իր սիրելիին ասում. «Որտեղ դու ես, այնտեղ է տունը», այդպես է նաև իմ պարագայում։ ՈՒր Ես եմ, այնտեղ է և Իմ տունը` երկինքը։

Երկինքը կարող է լինել ամենաանշուք ու հետին թաղամասի կամ պալատի մեջ, ուր Ես կարող եմ Իմ տունը շինել ամենախոնարհ սրտի մեջ։ Ես բնակվել կարող եմ միայն խոնարհի հետ։ Հպարտությունը պահակ է կանգնել սրտի դռան առջև, որ թույլ չտա ներս մտնել հեզ ու խոնարհ Քրիստոսին։

Դիտվել է՝ 1843

Մեկնաբանություններ