ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Վաշինգտոնը մոտակա շաբաթներին կփորձի վերսկսել Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև բանակցային գործընթացը և ավարտին հասցնել պատերազմը։ «Մենք նաև հասկանում ենք, որ երկու կողմերն էլ ունեն բավականին կոշտ կարմիր գծեր, և քանի դեռ չենք կարողացել այդ դիրքորոշումները մոտեցնել միմյանց, մենք դեռ չենք հասնի նպատակին»,- հավելել է ԱՄՆ Պետդեպարտամենտի ղեկավարը։               
 

Երևանը «թարմանում» ու լուսավորվում է

Երևանը «թարմանում»  ու  լուսավորվում է
15.05.2012 | 00:00

Մայրաքաղաքում շարունակվում են շենքերի լվացման, ներկման, վերանորոգման, արտաքին գեղարվեստական լուսավորության ապահովման, ինչպես նաև մի շարք կամարանցումներում նկարազարդման աշխատանքները:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացնում են, որ քաղաքապետարանի 2012-ի ծրագրով նախատեսված 140 շենքերից արդեն լվացվել և վերանորոգվել են 35 շենքերի ճակատային հատվածները, գիշերային լուսավորությամբ ապահովվել են 168 փողոց և բակ, ինչպես նաև 14 այգի: Քաղաքապետի հանձնարարությամբ, լրացուցիչ ծրագրերով, արտաքին լուսավորությամբ են ապահովվելու նաև բարեկարգվող բակերն ու այգիները:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 794

Մեկնաբանություններ