Եվրոպական շատ երկրներ արդեն իսկ ազդանշաններ են տվել ԵՄ ղեկավարությանը, որ պատրաստ չեն բացել իրենց շուկաները Հայաստանից եկող ապրանքների համար և այդպիսով վնասել իրենց ազգային արտադրողներին՝ լրագրողներին հայտնել են ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության մամուլի բյուրոյից։               
 

«Հարսնաքարում»

«Հարսնաքարում»
13.04.2012 | 00:00

Նոր մանրամասներ են հայտնի դառնում «Հարսնաքարում» ՀՀԿ «քարոզարշավից»: Ներկա ՀՀԿ «դիպուկատեսների» աչքից չի վրիպել այն հանգամանքը, որ իսթեբլիշմենթական ճոխ սեղանի շուրջ նստած Սերժ Սարգսյանն ու Հովիկ Աբրահամյանն առանձնապես բառ ու բառակապակցություններ չեն փոխանակում:

Ռեսպոնդենտները կարծում են, որ միասնական շտաբի, այն է` 4-ի, այդ թվում և` Օսկանյանի հայտնի ստորագրությունից, ինչպես նաև ԲՀԿ-ի մեծամասնական թեկնածուներին որոշակի աջակցություն ցույց տալու (մասնավորապես շտաբի պետը ցանկացել է, որ ՀՀԿ-ն աջակցի թիվ 23 ընտրատարածքում «Եվրոպայի Սերգեյի» փեսա Կարեն Բոթոյանի «ախոյանին»` Էդուարդ Սահակյանին, որին, ի դեպ, մարզում այնքան էլ չեն ճանաչում, իսկ Բոթոյանին, հիշենք, ըստ չար լեզուների` Վովա Գասպարյանն «արդեն միացրել է Հայաստանին») առաջարկից հետո, Հովիկ Աբրահամյանին հերթական անգամ նրբագեղորեն բան է հասկացվում:

Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 916

Մեկնաբանություններ