ԱՄՆ-ը և Ռուսաստանը, որպես աշխարհի խոշորագույն միջուկային տերություններ, պարտավոր են երկխոսել՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Մենք մոլորակի ամենամեծ միջուկային արսենալն ունեցող երկրներն ենք, ուստի երկխոսությունից հրաժարվելն անխոհեմություն կլիներ։ Մենք պետք է շփումներ պահպանենք Ռուսաստանի իշխանությունների հետ, նույնիսկ, եթե շատ հարցերում տարբեր կարծիքներ ունենք»,- ընդգծել է նա Մանիլայի գագաթնաժողովում։               
 

ՇՏԱԲՆ ՈՒՆԻ ՆՈՐ ՏԵՂԱԿԱԼ` ԼԵՎՈՆ ՅՈԼՅԱՆ

ՇՏԱԲՆ ՈՒՆԻ ՆՈՐ ՏԵՂԱԿԱԼ` ԼԵՎՈՆ ՅՈԼՅԱՆ
20.03.2012 | 00:00

Չնայած վաղուց էր խոսվում, որ Սերժ Սարգսյանը ՀՀԿ շտաբում յոլա չի գնա առանց սեփական «գորշ կարդինալի», այնուհանդերձ, շախմատի ֆեդերացիայի նախագահի տեղակալ (ՎՊ նախագահի` նույնպես) Լևոն Յոլյանի «հայտնությունը» ՀՀԿ շտաբում փորձագետները գնահատում են որպես բազմակողմանի բուֆեր` ոչ միայն շտաբային «կյանքի», այլև ընտրությունների ողջ ընթացքի համար:
Ոչ այն պատճառով, որ նժարը թեքվում է դեպ շախմատիստներ ու «մեծ շախմատային դոսկա», այլ որ նոր տեղակալն անկուսակցական է, քաղաքական խաղերի մեջ չկա (ի տարբերություն մնացած շտաբականների), ու քաղաքական բարձր պիլոտաժին հետևում է ոչ թե «ներսից», այլ դրսից, որպես «մաքուր աչք»: Իսկ որ ամենաէականն է` լուռ տեսակ է: Գործը մինչև վերջ հասցնող: Եվ նույնքան լուռ էլ տիրապետում է հանրապետության, մարզերի, տեղական կառույցների քաղաքական «ինֆրաստրուկտուրաներին» (տնտեսականի մասին` էլ չասենք, ՎՊ-ի «պահը» չչարաշահելու համար), բնականաբար` արդեն ներսից:
Շտաբային առտնին գործերին զուգընթաց` նոր տեղակալն ընտրությունների վերլուծական բլոկը կապահովի:
Սերգեյ ՍԱՂՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 6432

Մեկնաբանություններ