ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

«ՏԱԹԵՎԵՐՆ» ԱՆՑՆՈՒՄ Է ՁՄԵՌԱՅԻՆ ՌԵԺԻՄԻ

«ՏԱԹԵՎԵՐՆ» ԱՆՑՆՈՒՄ Է ՁՄԵՌԱՅԻՆ ՌԵԺԻՄԻ
09.12.2011 | 00:00

«Տաթևեր» ճոպանուղին դեկտեմբերի 12-19-ին ուղևորափոխադրումներ չի իրականացնելու` շահագործման աշնանային ռեժիմից ձմեռայինին անցնելու պատճառով։
Եղանակային պայմանների փոփոխությանը զուգահեռ (քամիներ, օդի հարաբերական խոնավություն և այլն) իրականացվելու են կառավարման համակարգերի եղանակային ռեժիմների փոփոխություններ: Նշված ժամանակահատվածում շվեյցարական «Գարավենտա-Դոպելմայեր» ընկերության մասնագետներն իրականացնելու են նաև ճոպանուղու տարեկան տեխնիկական զննման և սպասարկման աշխատանքներ։ Ճոպանուղու ադմինիստրացիայից մեզ տեղեկացրին, որ «Տաթևերն» ուղևորափոխադրումներ կիրականացնի դեկտեմբերի 19-ից մինչև 30-ը, հունվարի 5-ին և 6-ին, այնուհետև, ինչպես նախորդ տարի, մինչև մարտի 1-ը ճոպանուղին կաշխատի միայն շաբաթ և կիրակի օրերին:
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 915

Մեկնաբանություններ