Իրանը կարող է պաշտպանական գործողություններից անցնել հարձակողական գործողության, եթե ԱՄՆ-ը առաջիկա օրերին շարունակի հարվածներ հասցնել երկրի տարածքին՝ հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային։ «Եթե ԱՄՆ-ի հարձակումները շարունակվեն առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում, Իրանի զինված ուժերը զսպման փուլից կանցնեն հարձակման և լիակատար ոչնչացման փուլի»,- շեշտել է Ռեզային:               
 

ԻՄՈՒՆԻՏԵՏ ԵՆ ՁԵՌՔ ԲԵՐԵԼ

ԻՄՈՒՆԻՏԵՏ ԵՆ ՁԵՌՔ ԲԵՐԵԼ
19.07.2011 | 00:00

ՀՀ ոստիկանապետ, գեներալ-լեյտենանտ Ալիկ Սարգսյանին մինչև աշուն նոր կադրով փոխարինելու մասին օրերս մամուլում հրապարակված տեղեկության իսկությունը կասկածելի է։ ՀՀ նախագահականին մոտ կանգնած աղբյուրը նշում է, որ նման լուրն ավելի շատ հիվանդ երևակայության հետևանք է։ Երևի թե ոստիկանությունում իմունիտետ են ձեռք բերել նման խոսակցությունների նկատմամբ, որոնք պարբերաբար շրջանառվում են։ Ի դեպ, այս պահին Ալիկ Սարգսյանի աշխատանքից իշխանությունը դժգոհ չէ։ Ավելին, համակարգում իրականացվող բարեփոխումների դրական արդյունքների մասին նշում է ոչ միայն կառավարությունը, այլև դրանք նկատելի են ժողովրդի աչքում։ Համենայն դեպս, պաշտոնանկության մասին համառ խոսակցությունների դեպքում, կարծում ենք, ճիշտը պաշտոնական պատասխանն է։ «ՀՀ նախագահի ստորագրած հրամանագրերի և նշանակումների վերաբերյալ իրազեկումը կատարվում է ժամանակին և պատշաճ կարգով` ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության կողմից»,- ասաց ՀՀ նախագահի մամուլի քարտուղար Արմեն Արզումանյանն ի պատասխան մեր` «Արդյո՞ք այս տեղակատվությունը հիմնավոր է» հարցադրմանը։

Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 1179

Մեկնաբանություններ