ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Օսկանյանի քաղաքական անսկզբունքայնությունը

Օսկանյանի քաղաքական անսկզբունքայնությունը
20.04.2012 | 00:00

Վերջին շրջանում մոդայիկ են դարձել բլոգերների հետ հանդիպումները։ Չգիտես` դրանք բլոգերների սիրտը շահելու փո՞րձ են, թե՞ ինչ։ Օրերս նախկին արտգործնախարար, այժմ ԲՀԿ-ի շարքերը համալրած Վարդան Օսկանյանը հավաքել էր բլոգերներին։ Հանդիպման ընթացքում նախկին արտգործնախարարը բավականին անկեղծացել է, նույնիսկ այնքան, որ խիստ զարմացրել է ներկաներին։ Բացահայտվել են ԲՀԿ-ին Օսկանյանի անդամակցության դրդապատճառները։ Պարզվում է՝ ԲՀԿ-ին Օսկանյանն անդամակցել է միայն մի պատճառով. ինքն ամեն ինչ անելու է, որ ՀՀԿ-ն քաղաքական որոշումներ կայացնելու մենաշնորհ չունենա։ Իսկ ընտրությունը կանգ է առել ԲՀԿ-ի վրա, քանի որ, ըստ Օսկանյանի, «Բարգավաճն» այսօր այն քաղաքական ուժն է, որ կարող է «Հանրապետականին» զրկել քաղաքական որոշումներ կայացնելու մենաշնորհից։ Նորաթուխ ԲՀԿ-ականը խոստովանել է, որ ինքը կանդամակցեր նույնիսկ ՀԱԿ-ին, եթե համոզված լիներ, որ այն ՀՀԿ-ի իրական մրցակիցը կարող է լինել։ «Լավ, բա որ ԲՀԿ-ն դարձյալ կոալիցիա կազմի ՀՀԿ-ի հետ»,- զարմացել են բլոգերները։ Հոգ չէ, ասել է Օսկանյանը, միայն թե «Հանրապետականը» քաղաքական որոշումներ կայացնելու մենաշնորհ չունենա։ Ահա այսպիսի քաղաքական անսկզբունքայնություն։

Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 757

Մեկնաբանություններ