Իրանը կարող է պաշտպանական գործողություններից անցնել հարձակողական գործողության, եթե ԱՄՆ-ը առաջիկա օրերին շարունակի հարվածներ հասցնել երկրի տարածքին՝ հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային։ «Եթե ԱՄՆ-ի հարձակումները շարունակվեն առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում, Իրանի զինված ուժերը զսպման փուլից կանցնեն հարձակման և լիակատար ոչնչացման փուլի»,- շեշտել է Ռեզային:               
 

ՈՉ ՄԵԿԻՆ ՉԽՆԱՅԵԼ

ՈՉ ՄԵԿԻՆ ՉԽՆԱՅԵԼ
14.10.2011 | 00:00

Վերջին շրջանում բանակում տեղի ունեցած դժբախտ դեպքերը ոչ միայն լուրջ անհանգստություն են առաջացրել հանրության շրջանում, այլև իրավիճակը շտկելու հրամայականի առջև կանգնեցրել ՀՀ զինված ուժերի ղեկավարությանը։ Արդեն մեկնարկած աշնանային զորակոչի շեմին զինվորների` ինքնասպանություններ որակված մահերն ու բռնություններն առավել մեծացրել են ծնողների տագնապը: Մեզ հետ զրույցում նրանցից մի քանիսը փաստեցին. այսօր ավելի շատ մտածում են ոչ թե այն մասին` իրենց որդիները սահմանամերձ զորամասո՞ւմ կծառայեն, թե՞ ոչ, այլ ծառայությունն անցկացնեն նորմալ սպայական կազմ ու հրամանատարություն ունեցող զորամասում:
Մեր տեղեկություններով` առաջիկայում Սերժ Սարգսյանը բանակում տիրող իրավիճակի շուրջ խորհրդակցություն է անցկացնելու, և չի բացառվում, որ որոշ զորամասերի հրամանատարներ, սպաներ «կվաստակեն» խիստ նկատողություններից մինչև աշխատանքից հեռացում: Ի դեպ, ըստ մեր աղբյուրի, վերջին դեպքերի առնչությամբ նախագահը հրահանգել է մանրամասն ուսումնասիրել դեպքերը, չխնայել ոչ մեկին, պատասխանատվության ենթարկել բոլոր մեղավորներին՝ զինվորից մինչև հրամանատար: Ավելորդ չէ շեշտել, որ Սերժ Սարգսյանը որոշել է իրավիճակն իր մշտական հսկողության տակ վերցնել:
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1016

Մեկնաբանություններ