Եվրոպական շատ երկրներ արդեն իսկ ազդանշաններ են տվել ԵՄ ղեկավարությանը, որ պատրաստ չեն բացել իրենց շուկաները Հայաստանից եկող ապրանքների համար և այդպիսով վնասել իրենց ազգային արտադրողներին՝ լրագրողներին հայտնել են ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության մամուլի բյուրոյից։               
 

Ոստիկանությունն աշխատելու է հատուկ ռեժիմով

Ոստիկանությունն աշխատելու է հատուկ ռեժիմով
20.04.2012 | 00:00

Ընտրական գործընթացների բուռն շրջանում իրավապահ մարմինների գործը ևս դժվար է լինելու։ Ոստիկանությունն այս օրերին խիստ պատրաստությունների մեջ է։

Մեր տեղեկություններով` ոստիկանությանը հրահանգված է ընտրական փուլում չներքաշվել սադրանքների մեջ։ Ավելին, ոստիկանապետ Վովա Գասպարյանը ենթականերին ցուցում է տվել բոլոր բողոքներն արձանագրել, սակայն վաղօրոք ոչ մեկի առնչությամբ գնահատականներ, որակումներ չհնչեցնել։

Փաստորեն, ոստիկանությունն աշխատելու է խիստ զգուշավոր ռեժիմով։ Ի դեպ, հատուկ հրահանգ կա ընդդիմության մասով. քաղաքական այս բևեռի հետ չգնալ ոչ մի առճակատման, ընդհակառակը` ամեն ինչ անել, որպեսզի սուր իրավիճակները հարթվեն։

Ինչպես փոխանցում է մեր աղբյուրը, ոստիկանապետն իրավիճակն իր անմիջական հսկողության տակ է պահելու, և եթե զարգացումները չծրագրված սցենարով ընթանան, ունենալ «ձեռքի տակ» լրացուցիչ մեխանիզմներ իրավիճակը բնականոն հուն վերադարձնելու համար։

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 778

Մեկնաբանություններ