Իրանը կարող է պաշտպանական գործողություններից անցնել հարձակողական գործողության, եթե ԱՄՆ-ը առաջիկա օրերին շարունակի հարվածներ հասցնել երկրի տարածքին՝ հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային։ «Եթե ԱՄՆ-ի հարձակումները շարունակվեն առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում, Իրանի զինված ուժերը զսպման փուլից կանցնեն հարձակման և լիակատար ոչնչացման փուլի»,- շեշտել է Ռեզային:               
 

«ԴՈՒԽՈՎ» ՆԱԽԱՐԱՐԸ

«ԴՈՒԽՈՎ» ՆԱԽԱՐԱՐԸ
20.09.2011 | 00:00

Անցած շաբաթ, հիմնվելով պաշտոնական տեղեկատվության վրա, լրատվամիջոցները սենսացիոն բացահայտում արեցին. պարզվել է` ամենամեծ եկամուտն ունեցող նախարարը առողջապահության նախարար Հարություն Քուշկյանն է, իսկ ամենափոքր եկամուտն ունեցողը` մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը։ Սակայն ամենամեծ սենսացիան մնացել էր տեսադաշտից դուրս։ Ոչ ոք չէր «ֆիքսել», որ առողջապահության նախարարը եզակի է իր մտածողությամբ` նա միակ «միամիտ» նախարարն է, ով իրեն պատկանող սեփականությունը չի գրանցել զոքանչի, սանիկ-քավորի կամ այլ ազգականի անունով։ Գուցե և այս պարկեշտությունը շատերը միամտություն համարեն, սակայն, այնուհանդերձ, ուրախալի է, որ կառավարությունում ասպետներ դեռ կան։
Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 1047

Մեկնաբանություններ