ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

«Ինչ լավ ա, չէ՞»

«Ինչ լավ ա, չէ՞»
11.05.2012 | 00:00

Ընտրություններից առաջ, եթե հիշում եք, ԵԺԿ առաջնորդ պարոն Մարտենսը ՀՀԿ «գրվեց»` կուսակցության 13-րդ համագումարում: Նախ` մի լավ գովեց վարչապետին և նրա վարած բարեփոխիչ կուրսը, հետո էլ անբեկանելի ազդարարեց, որ հավատում է Սերժ Սարգսյանի ու ՀՀԿ-ի` առաջիկա ընտրություններում հաղթանակին` կանխագուշակելով խիստ տպավորիչ արդյունքներ: Մարտենսը, փաստորեն, Քեյսիի հացը կտրելու գործի վրա է մեզանում, որովհետև բոլորից առաջ «տեսանել» էր ՀՀԿ-ի հաղթողականությունը:

Եվ ուրեմն, այս պահին, երբ գրվում է մեր նյութը, պարոն Մարտենսն էլ իր հերթին գրում է ՀՀԿ-ին ու Սերժ Սարգսյանին` ԵԺԿ անունից շնորհավորանքը (չի բացառվում, որ մինչ մեր նյութի թանաքը չորանա, շնորհավորանքը կայքերում տեղադրված լինի):

Ի դեպ, սա միակ արևմտյան պասաժը չէ մեզանում: Պարզվում է` ընդդիմադիր ուժերը (և յուրյանց ԲՀԿ-ն, որը չներառվեց ԵԺԿ-ի կազմում) ոչ միայն «արևմտյան» Օսկանյան ունեն, որը «Ֆեյսբուքում» կատաղի մարտեր է մղում բոլոր «քեյսիների» դեմ (ողջույն, պարոն Աշոտյան, հրաշալի խաղացիք նախընտրական Ձեր պարտիան, կարելի է ասել` ուղղակի փայլուն), այլև բավականին մանրակրկիտ նախապատրաստվել է հետընտրական գործընթացներին:

Այսպես, շաբաթ օրը Երևանում տեղի է ունենալու Եվրոպայի լիբերալ-դեմոկրատների ֆորումը. այս կուսակցության մաս է կազմում ՀՀՇ-ն: Ֆորումում քննարկվելու է հայաստանյան ընտրական գործընթացների հարցը ևս: Փաստորեն, Եվրոպան մեզանում ահագին գաղափարական գործընթացների մեջ է. լիբերալ գծի վրա` ընդդիմության հետ, պահպանողական գծի վրա` ՀՀԿ-ի: Ի դեպ, մեկ այլ ֆորում էլ տեղի է ունենալու այսօր` նույն Եվրոպայի լիբերալ-դեմոկրատների և ՀՀՇ-ի երիտասարդական թևերի մասնակցությամբ: Բայց ողջ աբսուրդն այն է, որ այն պետք է տեղի ունենար Զոլյանի «Բրյուսովում», այն է` բուհի դահլիճներից մեկում, ինչը հասկանալի պատճառով անթույլատրելի է: ՈՒստի և կանխվել է:

«Ինչ լավ ա, չէ՞»: Թե չէ հերթական անգամ ստիպված էինք լինելու արձանագրել, որ Զոլյանն էլի զոլավոր պահվածք դրսևորեց, հիմա էլ իր համախոհ ուժերի հետ դրսից ոչ թե տղա, այլ պատանիներ բերելով Հայաստանի և հայաստանյան գործընթացների վրա` խաղի մեջ ներքաշելով ոչ միայն ուսանողներին, այլև ուսանողական «շենք», «դահլիճ», «դուռ-լուսամուտ». ինչ ձեռն ընկնի:

Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 874

Մեկնաբանություններ