Իրանը կարող է պաշտպանական գործողություններից անցնել հարձակողական գործողության, եթե ԱՄՆ-ը առաջիկա օրերին շարունակի հարվածներ հասցնել երկրի տարածքին՝ հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային։ «Եթե ԱՄՆ-ի հարձակումները շարունակվեն առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում, Իրանի զինված ուժերը զսպման փուլից կանցնեն հարձակման և լիակատար ոչնչացման փուլի»,- շեշտել է Ռեզային:               
 

ՎԻԿԻԼԻՔՍՅԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ «ԴԵՄՔԵՐԸ»

ՎԻԿԻԼԻՔՍՅԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ «ԴԵՄՔԵՐԸ»
06.09.2011 | 00:00

«Ամենագետ» ու «ամենատես» «Վիկիլիքսն» այնքան խորացավ Հայաստանի ներքին կյանքի մեջ, որ հասավ անգամ Տիգրան Սարգսյան-Հովիկ Աբրահամյան փոխհարաբերություններին: Այս մասին այնքան է խոսվել հայկական մամուլում, որ կարծես նոր բան չպետք է ասվեր, բայց, արի ու տես, ամերիկացի դիվանագետների «քիթն» ամեն տեղ մտնում է ու ամեն ինչ հոտոտում։
ԱՄՆ-ի փոխդեսպան Ջոզեֆ Փենինգտոնն այս անգամ գրել է Հովիկ Աբրահամյանի հետ իր հանդիպման մասին: Արգամիչը, ինչպես միշտ իրեն հավատարիմ մնալով, դժգոհել է վարչապետից, թե վերջինս ավելի շատ խոսում է, քան գործում: «Նա բնութագրել է բարեփոխիչ դիտարկվող վարչապետին որպես մարդու, ով լավ խոսում է, բայց քիչ բան անում: Նա ասաց, որ հարցրել է վարչապետին, թե ինչ գործիքներ ու լծակներ չեն բավարարում իրեն կոռուպցիայի և օլիգոպոլիաների դեմ պայքարելու համար, սակայն բավարարող պատասխան չի ստացել: Առանց հեգնանքի նշույլի նա քննադատել է օրինագիծը, ըստ որի 500 բարձրաստիճան անձինք պետք է ճշմարտությունը ներկայացնեն իրենց ակտիվների ու բիզնես շահերի մասին»,- նշել է Փենինգտոնը, որը նաև ընդգծել է, որ ԱԺ խոսնակը վարչապետին իր հիմնական մրցակիցն է համարում:
Սակայն ամերիկացի դիվանագետը կարծես այնքան էլ հավատ չի ընծայում Հովիկ Աբրահամյանի խոսքերին, քանի որ այդ առնչությամբ գրել է. «Երբ բանը հասնում է իր անձնական շահերին, ինչպես օրինագծի դեպքում, որը պահանջում է գաղտնազերծել իր ակտիվները, նա վերադառնում է իր, ըստ ամենայնի, իրական ավազակային բնույթին»:
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 992

Մեկնաբանություններ