-
Երևանի պետական օլիմպիական մարզական քոլեջում այսօր մեկնարկել է ծանրամարտի հանրապետական պատանեկան առաջնությունը: Մրցահարթակ նախ դուրս են եկել աղջիկները: Նրանք թվով մոտ երեսունն էին, ներկայացնում էին մրցույթային յոթ կարգ: Ինչպես և անցած տարի, այս անգամ էլ 58 կիլոգրամ քաշային կարգում տոն տվողը Իզաբելա Յայլյանն էր:
-
«Ոսկե ծիրան» 9-րդ միջազգային կինոփառատոնի մրցութային և արտամրցութային ծրագրերին կմասնակցի 150 ֆիլմ` 44 երկրից:
Փառատոնի ծրագիրը կպահպանի ավանդական 4 մրցույթները.1250 հայտերից ընտրված մոտ 65 Ֆիլմերը կներկայացվեն «Խաղարկային», «Վավերագրական», «Կորիզ» (կարճամետրաժ ֆիլմեր) և «Հայկական համայնապատկեր» բաժիններում:
-
ՀՀ պետբյուջեի և «Դար» հիմնադրամի միջոցներից ներդրված 100 միլիոն դրամի շրջանակներում Գեղարքունիքի Ծաղկունք համայնքում ընթացքի մեջ են 6 կմ ընդհանուր երկարությամբ խմելաջրի արտաքին ցանցի շինարարական աշխատանքները, որոնք սկսվել էին դեռևս անցած տարվանից:
-
Սևանա լճի ավազանի ջրածածկումից զերծ մնացող տարածքներում, անտառատնկման, անտառամշակաբույսերի լրացման և դրանց հետագա խնամքի աշխատանքներից բացի, այս տարվա հուլիս - օգոստոս ամիսներին նույնպես կանցկացվեն բնությանը նվիրված հատուկ օրեր:
-
«Լենինի մարմինը պետք է հանդիսավոր կերպով հուղարկավորել, հողին հանձնել, քանի որ առաջնորդի մարմինը նման «կախված» վիճակում թողնելը անհարիր է», - նման կարծիք է հայտնել ՌԴ մշակույթի նախարար Վլադիմիր Մեդինսկին:
-
Հանրապետությունում տիրող ջերմաստիճանային բարձր ֆոնի պատճառով նախալեռնային գոտու շրջաններում հրդեհավտանգության աստիճանը 3-րդ կարգի է, Երևանում, Արարատյան դաշտում, Մեղրիում, Սյունիքում` 4-րդ կարգի:
-
Եգիպտոսում այսօր մեկնարկում է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը։ Քվեարկությունը կտևի երկու օր։ Երկրորդ փուլ է անցել երկու թեկնածու՝ «Մուսուլման եղբայրներ» շարժման ներկայացուցիչ Մոհամմեդ Մուրսին և երկրի նախկին վարչապետ Ահմեդ Շաֆիկը։
-
Ճապոնիայի վարչապետ Յոսիխիկո Նոդան հայտարարել է հուլիսին երկու միջուկային ռեակտորների վերագործարկման մասին։ Նշենք, որ նախորդ տարի «Ֆուկուսիմա-1» ԱԷԿ-ում տեղի ունեցած աղետից հետո բոլոր 50 ատոմային էլեկտրակայանների աշխատանքը դադարեցվել էր։
-
ՈՒկրաինայի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոն` նարնջագույն հեղափոխության առաջին տիկինը, որ 2011 թվականին դատապարտվել էր 7 տարվա ազատազրկման` 2009-ին ՌԴ-ի հետ գազային պայմանագիրը կնքելիս լիազորությունները չարաշահելու մեղադրանքով, կարող է ազատ արձակվել:
-
Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ Հայաստանում սպասվող ուժեղ երկրաշարժի մասին լուրերը իրականությանը չեն համապատասխանում: Նախարարությունը հորդորում է պահպանել հանգստություն և ուշադրություն չդարձնել տագնապ տարածող լուրերին: