ԱՄՆ-ը և Ռուսաստանը, որպես աշխարհի խոշորագույն միջուկային տերություններ, պարտավոր են երկխոսել՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Մենք մոլորակի ամենամեծ միջուկային արսենալն ունեցող երկրներն ենք, ուստի երկխոսությունից հրաժարվելն անխոհեմություն կլիներ։ Մենք պետք է շփումներ պահպանենք Ռուսաստանի իշխանությունների հետ, նույնիսկ, եթե շատ հարցերում տարբեր կարծիքներ ունենք»,- ընդգծել է նա Մանիլայի գագաթնաժողովում։               
 
  • Սկսվել է ռուսների որս

    Սկսվել է ռուսների որս

    Եվրոպայի առաջնությունում ռուս երկրպագուների խելագարությունները չէին կարող չտալ իրենց արդյունքը: Մենք արդեն տեղեկացրել ենք ծխարձակող ճայթուկները, աթոռները խաղադաշտ նետելու, սպասարկու անձնակազմի նկատմամբ բռնություններ թույլ տալու, խաղերից հետո լեհերի հետ բախումներ կազմակերպելու, որպես հետևանք, դրանց հաջորդած ՈՒԵՖԱ-ի քայլերի, վայ-մարզասերների նկատմաբ տեղի իշխանությունների բացած դատական գործերի, առանձին երկրպագուների երկրից արտաքսելու մասին:
  • Դայսակու Իկեդայի ֆոտոցուցահանդեսը Երևանում

    Դայսակու Իկեդայի ֆոտոցուցահանդեսը Երևանում

    Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է ճապոնական «Սոկա Գակկայ Ինտերնեյշնլ» միջազգային ասոցիացիայի ներկայացուցիչների հետ, որոնք Երևանում են Հայաստանի նկարիչների միության նախագահի հրավերով և ներկայացնելու են կազմակերպության նախագահ Դայսակու Իկեդայի ֆոտոցուցահանդեսը:
  • Լուծարվում է Եգիպտոսի խորհրդարանը

    Լուծարվում է Եգիպտոսի խորհրդարանը

    Եգիպտոսի Սահմանադրական գերագույն խորհուրդը չեղյալ է հայտարարել պատգամավորների 1/3-ի ընտրության արդյունքները: Սահմանադրական գերագույն խորհրդի ներկայացուցիչ Մահեր Սամիի կարծիքով` խորհրդարանը պետք է լուծարվի, որովհետև խորհրդի վճիռը վերջնական է և պարտադիր կատարման համար:
  • Թուրքալեզու պետությունների խորհրդարանական վեհաժողովի նիստ Բիշքեկում

    Թուրքալեզու պետությունների խորհրդարանական վեհաժողովի նիստ Բիշքեկում

    Հունիսի 14-ին Բիշքեկում աշխատանքներն է սկսել Թուրքալեզու պետությունների խորհրդարանական վեհաժողովի երրորդ լիագումար նիստը:
    Կազմակերպությանն անդամակցում են Ղրղզստանը, Ղազախստանը, Ադրբեջանը, Թուրքիան: Նիստում Ղազախստանը նախագահությունը փոխանցել է Ղրղզստանին:
  • Մեկնարկեց «ԴիջիԹեք» բիզնես ֆորումը

    Մեկնարկեց «ԴիջիԹեք» բիզնես ֆորումը

    Հունիսի 15-ին մեկնարկեց «Smart Country-թվային լուծումներ ինովացիոն տնտեսության համար» խորագիրը կրող 5-րդ ամենամյա «ԴիջիԹեք» բիզնես ֆորումը:
  • Հարց` զուտ «ախպերականով»

    Հարց` զուտ «ախպերականով»

    Իռլանդիայի հավաքականի նկատմամբ տարած հաղթանակից հետո C խմբում ստեղծվել է մի իրավիճակ, որտեղ խմբային երրորդ խաղում միմյանց դեմ ելնող Իսպանիայի ու Խորվաթիայի ընտրանիներին մեկ քառորդ դուրս գալու համար բավարարում է ցանկացած արդյունավետ ոչ-ոքի` սկսած 2:2 հաշվից:
  • Ըստ Վարդան Հովհաննիսյանի` Ջերմուկի բնակիչները նախընտրում են զբոսաշրջությունը և ոչ թե հանքարդյունաբերությունը

    Ըստ Վարդան Հովհաննիսյանի` Ջերմուկի բնակիչները նախընտրում են զբոսաշրջությունը և ոչ թե հանքարդյունաբերությունը

    Ջերմուկի քաղաքապետ Վարդան Հովհաննիսյանը բաց նամակով դիմել է «Գեոթիմ» ընկերությանը, խորհրուրդ տալով «զբաղվել սեփական գործունեությունից բխող ռիսկերի պարզաբանմամբ և պատասխանել ժողովրդի անհանգստությանը», քանի որ ընկերությունն իր հետագա գործունեությամբ «քաղաքը կանգնեցնելու է առավել մեծ խնդիրների առջև»:
  • Հունիսի 14-ին օդի միջին ջերմաստիճանը  նորմայից բարձր է եղել մի քանի աստճանով

    Հունիսի 14-ին օդի միջին ջերմաստիճանը նորմայից բարձր է եղել մի քանի աստճանով

    Երեկ` հունիսի 14-ին, օդի միջին ջերմաստիճանը նորմայից բարձր է եղել մի քանի աստիճանով: Ընդ որում, ոչ միայն Հայաստանում, այլև հարևան երկրներում:
  • Օբամային կոչ են անում կրճատել միջուկային զինանոցը

    Օբամային կոչ են անում կրճատել միջուկային զինանոցը

    ԱՄՆ-ի Սենատի զինված ուժերի կոմիտեի նախագահ, դեմոկրատ Կառլ Լևինը նախագահ Բարաք Օբամայի վարչակազմին կոչ Է արել կրճատել միջուկային զինանոցը:
  •  Մոսկվայում կանգնեցվել է Արցախի Շահումյանի շրջանի ողբերգական իրադարձություններին նվիրված խաչքար

    Մոսկվայում կանգնեցվել է Արցախի Շահումյանի շրջանի ողբերգական իրադարձություններին նվիրված խաչքար

    Մոսկվայի նորակառույց վանական համալիրի տարածքում հունիսի 13-ին կանգնեցվել է 1992 թ. Արցախի Շահումյանի շրջանի ողբերգական իրադարձություններին նվիրված խաչքար: