-
Երեկ Աֆղանստանի հյուսիսային մասում տեղի ունեցած երկրաշարժից հետո մոտ 70 մարդ համարվում է անհետ կորած: Երկու հզոր երկրաշարժերից Աֆղանստանում տուժել են տասնյակ բնակավայրեր, սակայն ամենամեծ ավերածությունները եղել են Դարա Ազարա գյուղում:
-
«Եվրատեսիլ-2012» մրցույթի անցկացման օրերին Ադրբեջան է այցելել մոտ 10 հազար զբոսաշրջիկ` հայտնել է Ադրբեջանի զբոսաշրջության ասոցիացիայի ղեկավար Նահիդ Բաղիրովը:
-
Հունիսի 11-ին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանն անցկացրեց հերթական աշխատանքային խորհրդակցությունը: Քննարկման առարկան վերջին շաբաթվա ընթացքում մարզին պատուհասած տարերային ու տեխնածին աղետների պատճառած վնասներն էին, կրթական, քաղաքաշինական հարցեր:
-
Հայտնի են Արամ Խաչատրյանի անվան միջազգային 8-րդ մրցույթի 3-րդ` եզրափակիչ փուլ անցած մասնակիցների անունները:
-
Այսօր Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ «Մաթեմատիկա» առարկայի միասնական քննությունը: Հանրապետությունում քննությունն անցկացնելու համար ձևավորվել է 37 քննական կենտրոն, որից 13-ը` մայրաքաղաքում: Քննությանը մասնակցության համար դիմում-հայտ է ներկայացրել 8 հազար 957 դիմորդ:
-
Թե ուզում ես տապակվել առանց թավայի և յուղի, և եթե սույն գործընթացը կարող է առողջարարական նշանակություն ունենալ (զորօրինակ կարող է բուժել թութքը, սնկային մղձավանջն ու քաղաքական դյուրահավատությունը), ապա շտապեք առաջին պատահած կանգառը՝ մայրաքաղաքի ցանկացած հատվածում, զովաշունչ Նորքում, բարեխառն Արաբկիրում կամ էլ տոթակեզ Չարբախում (բացառություն չեն Երևանի էլիտար կենտրոնն ու Նուբարաշենի աղբաբույր-մոլորված ճանապարհը):
-
Երևանի ռուսական արվեստի թանգարանում հունիսի 15-ին տեղի կունենա «Ծիրանի» մշակութային, երիտասարդական ՀԿ-ի և Երևանի ռուսական արվեստի թանգարանի նախաձեռնած «Հավիտենական արվեստ» դասախոսություն-ցուցադրությունը: Այս մասին տեղեկացնում են «Ծիրանի» ՀԿ-ից:
-
«Եվրո-2012»-ի խմբային փուլի շրջանակներում ՈՒկրաինայի ընտրանին հանդիպեց Շվեդիայի հավաքականի հետ: Խաղի հաշիվը բացվեց երկրորդ խաղակեսին միայն: Գոլ խփելու իր առիթը բաց չթողեց Զլատան Իբրահիմովիչը, ում խաղով է մեծապես պայմանավորված սկանդինավյան այս երկրի հավաքականի խաղի հաջողված կամ չհաջողված լինելը:
-
Քլինթոնն ու դիվերսիան միասին «եկան», միասին «գնացին»: Եթե Սիրիայում իրավիճակն այսքան լարված ու Ռուսաստան-Նահանգներ հարաբերություններն այսպես «վերաբեռնված» չլինեին, կարելի էր կարծել` գերտերությունները հայ-ադրբեջանական դիվերսիաների, շփման գծի «տաքացման» առնչությամբ ունեն այնպիսի «փակ» որոշում, ինչպիսին «կար» Վրաստանի, այն է` Օսիայի ու Աբխազիայի դեպքում:
-
Լյուքսեմբուրգի քաղաքացին երբեք չի խոսի լյուքսեմբուրգյան գորշության մասին, որ ներսից վարդագույն է, դրսից նույնիսկ գույն չունի: