-
Ֆրանսիան հուլիսին կսկսի իր զորքերի դուրսբերումն Աֆղանստանից և գործընթացը կավարտի տարվա վերջին։ Այդ մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը։
-
«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի «Ռեժիսորներ առանց սահմանների» (ՌԱՍ) համատեղ արտադրության ֆորումը ձևավորվել է դեռևս 2007-ին` նպատակ ունենալով խթանել տարածաշրջանային համատեղ կինոարտադրությունը: Նախորդ տարիներին ֆորումի շրջանակներում տարածաշրջանի երկրներից ներկայացվել է մոտ 100 կինոնախագիծ:
-
Մահվան խմբի երկրորդ զույգը կազմած Գերմանիայի ու Պորտուգալիայի ընտրանիների հանդիպումում ծավալվեց դրամատիկ, լարված ֆուտբոլ: Ի հաշիվ յոթանասուերկուերորդ րոպեին Մարիո Գոմեսի խփած գոլի, գերմանացիներն ի վերջո շահեցին խաղը, սակայն այնպես չէր, որ միանշանակ կարելի էր ասել, թե պորտուգալացիներն արժանի էին պարտության:
-
Հոլանդիա-Բելգիա հանդիպումով Եվրոպայի առաջնությունն այսօր հասավ նաև մրցաշարի մյուս կազմակերպիչ երկիր` Ուկրաինա: Խաղը սկսվեց հոլանդացիների գրոհներով, սակայն առաջինն արդյունքի հասան դանիացիները:
-
Միխաիլ Տալի հուշամրցաշարի երկրորդ տուրում Լևոն Արոնյանը սև խաղաքարերով հանդիպեց Եվրոպայի 2009 թվի չեմպիոն Եվգենի Տոմաշևսկու հետ: Քսանհինգերորդ քայլում կողմերն եկան համաձայնության, պարտիան ավարտվեց ոչ-ոքի:
-
Գովաբանել ու գոհություն հայտնել Ինձ և հարատև կատարել տվածդ խոստումներն ու ուխտերը` նշանակում է դրամ պահ տալ Ինձ, որպեսզի կարողանաս վստահորեն վերցնել այն քո նեղության օրերին։
-
Իգդիրում հունիսի 8-ին ելույթ ունենալով` Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը հայտարարել է, որ հավատում է «Ադրբեջանի օկուպացված տարածքների» արագ ազատագրմանը: Նա հավաստիացրել է, որ Թուրքիան ջանում է տարածաշրջանում երկարատև խաղաղություն ու կայունություն հաստատել:
-
Տրապիզոնում հունիսի 8-ին Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլին, Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը, Վրաստանի արտգործնախարար Գրիգոլ Վաշաձեն եռակողմ հանդիպման արդյունքով ստորագրել են Տրապիզոնյան համաձայնագիր՝ իրենց ռազմավարական համագործակցության ամրապնդման վերաբերյալ:
-
«Ռեժիսորներ առանց սահմանների» Արևելյան գործընկերության ծրագրի առաջին «Սցենարի զարգացման դասընթացը», նախատեսված սկսնակ կինոգործիչների համար, կանցկացվի Երևանում՝ հունիսի 11-15-ը:
-
Գործնականում արդեն ուրբաթ օրվանից աշխարհի թիվ մեկ թենիսիստուհու կարգավիճակում Մարիա Շարապովան «Ռոլան Գարոսի» խաղարկության եզրափակչում հանդիպեց մրցաշարի սենսացիա ճանաչված իտալուհի Սառա Էրանիի հետ: Խաղը տևեց երկու սեթ: Երկուսում էլ անվիճելի էր ռուս թենիսիստուհու առավելությունը (6:3, 6:2):