-
Անհանգստություն, զարմանք, նաև հիացում առաջացրած ենթադրյալ ՉԹՕ-ն, ինչպես տեղեկացնում է Արեգ Միքայելյանը, իրականում ռուսական միջմայրցամաքային բալիստիկ հրթիռ է եղել:
-
ԲՀԿ լրատվության և հասարակայնության հետ կապերի պատասխանատու Տիգրան ՈՒրիխանյանը լրատվամիջոցներին ահազանգել է, որ կալանավորվել են Կոտայքի մարզի Արամուս հանայնքի ԲՀԿ-ական համայնքապետ Հրայր Նիկողոսյանն ու համայնքապետարանի մի քանի աշխատակից, ընդ որում, գործողությունն իրականացվել է հենց գյուղապետարանի շենքում:
-
Երեկ Գյումրիի կենտրոնական զբոսայգում հանդիսավորությամբ տեղադրվել է Եղիշե Չարենցի բազալտե կիսանդրին: Արարողությանը ներկա են եղել ինչպես Շիրակի մարզպետարանի, Գյումրու քաղաքապետարանի աշխատակիցներ, այնպես էլ հանրապետության ճանաչված արվեստագետներ:
-
Ավարտվեց թեթև աթլետիկայի Ադամանդե լիգայի հերթական փուլը: Այն այս անգամ հյուրընկալել էր Նորվեգիան: Ինչպես և սպասվում էր, գրանցվեցին մի շարք բարձր արդյունքներ, ինչը միանշանակ վկայությունն է նրա, որ օլիմպիական խաղերը սարերի ետևում չեն, և մարզիկներն ամեն ինչ անում են քառամյա մրցաշրջանի գլխավոր իրադարձությանը առավելագույնս պատրաստ հանդես գալու համար:
-
Ես կրկին Հայաստանի ազգային պատկերասրահի «Հակոբ Կոջոյանի և Արա Սարգսյանի» տուն-թանգարանում եմ։ Առիթն Արա Սարգսյանի մահվան տարելիցն է. 1969-ի հունիսի 13-ին նա վախճանվեց մի անհեթեթ դիպվածի պատճառով։ Ոտքի կոտրվածքը և ոչ ճիշտ բուժումը առիթ դարձան նշանավոր այս մարդու մահվան։
-
Առաջարկում ենք կարդալ Գուրգեն Եղիազարյանի «Քարահունջ-Կրեմլ» պատմվածքը:
-
Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր առավոտյան առանձին հանդիպում է ունեցել «Ժառանգություն» կուսակցության ղեկավարության հետ։ Այս մասին փաստում է կառավարությանը մոտ կանգնած լավատեղյակ աղբյուրը։
-
Ավելի քան 10 մարդ է զոհվել Պակիստանի հյուսիս-արևմուտքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով, մոտ 20-ը տարբեր աստիճանի վնասվածք է ստացել:
-
«Այս պահին սակագների բարձրացման նոր հայտ չի սպասվում»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Պատրիկ Լորենը և ավելացրեց. «Ջրի սակագինն այս տարի չի բարձրանա»։ Նշենք, որ մարզերում ջրի 1 խմ-ի գինը, ներառյալ ԱԱՀ-ն, 179,80 դրամ է։
-
Հունիսի 8-ին տեղի ունեցավ «Ռուսաց լեզու» առարկայի միասնական քննությունը: Քննությանը մասնակցելու դիմում-հայտ էր ներկայացրել 8 հազար 957 դիմորդ-շրջանավարտ: ԵՊՀ-ում ձևավորված քննակենտրոնում նախատեսված էր, որ քննություն կհանձնի 173 դիմորդ, սակայն քննությանը չէին ներկայացել 26-ը:
թվերն ավելի մեծ կլինեին