-
Հունիսի 7-10-ին հանրապետության հյուսիսային շրջաններում` գիշերվա առաջին և օրվա երկրորդ կեսին սպասվում են անձրև և ամպրոպ, որի ժամանակ նաև 15-20 մ/վրկ քամու ուժգնացում: Առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ: Քամին հարավարևելյան` 2-7 մ/վրկ:
-
«Դժգոհություն չի կարող լինել, քանի որ ճանապարհների ասֆալտապատումից շահում են առաջին հերթին հենց իրենք` վարորդները»,- մեզ հետ հեռախոսազրույցում ասաց ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության պետ, ոստիկանության գնդապետ Նորիկ Սարգսյանը, երբ նրանից փորձեցինք ճշտել` ճանապարհների փակման պատճառով վարորդները չե՞ն դժգոհում։
-
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հունիսի 5-ի երեկոյան մասնակցել է Շառլ Ազնավուրի հրապարակում և Օղակաձև զբոսայգում գտնվող շատրվանների վերագործարկման հանդիսավոր արարողություններին:
-
ԱՄՆ-ի կառավարության գործադիր և օրենսդիր մարմինները ճանաչել են Հայոց ցեղասպանությունը. այս մասին շատերն են իրազեկ, սակայն, ինչպես հավաստիացնում է «Կալիֆոռնիա Կուրիեր» թերթի խմբագիր ՀԱՐՈՒԹ ՍԱՍՈՒՆՅԱՆԸ, քչերը գիտեն, որ ԱՄՆ-ի դատական իշխանությունը ևս մի շարք առիթներով վերահաստատել է Հայոց ցեղասպանության փաստը:
-
2012 թ. առաջին չորս ամիսներին Ավստրալիայի տնտեսությունը կանխատեսվածից մեծ աճ է գրանցել: Այդ մասին հաղորդում է BBC-ն: Երկրի համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ) նախորդ երեք ամիսներին կազմել է 1,3 տոկոս, մինչդեռ մասնագետները կանխատեսել էին 0,5 տոկոս: 2011 թ. առաջին չորս ամիսների համեմատ` Ավստրալիայի տնտեսությունն աճել է 4,3 տոկոսով:
-
Պայթուցիկ սարքը գործի է դրվել Բենգազիում` մայթեզրին, ԱՄՆ-ի դեսպանության հարևանությամբ: Այդ մասին հաղորդում է BBC-ն` հղում անելով Լիբիայում ամերիկացի դիվանագետներին:
-
Մահապարտ-ահաբեկչի պայթեցրած ռումբի հետևանքով այսօր Աֆղանստանի հարավում գտնվող Ղանդահար բնակավայրում ավելի քան 21 մարդ է մահացել, մոտ 20-ը` վիրավորվել: Այդ մասին հաղորդում է «Ֆրանս պրես» գործակալությունը` հղում կատարելով տեղի ոստիկանության ղեկավար, գեներալ Աբդուլ Ռազիկին (Abdul Raziq):
-
Արամ Խաչատրյանի անվան ջութակահարների միջազգային մրցույթի բոլոր մասնակիցները, ժյուրիի անդամները և պատվավոր հյուրերն այսօր եղան Պանթեոնում` հարգանքի տուրք մատուցելու Արամ Խաչատրյանին և ծաղիկներ դնելու նրա շիրմին:
-
Բնապահպան ակտիվիստների նախաձեռնած «Չորացած ծառերը դարձնենք քանդակներ» առաջարկը, որը զետեղվել է «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում, նպատակաուղղված է քաղաքի տարբեր հատվածներում (Մաշտոցի պուրակ, Կարապի լիճ, «Հաղթանակ» զբոսայգի) գտնվող չորացած ծառերը հատելուց փրկելուն:
-
Ասադի ռեժիմի տապալումը կհանգեցնի աղետի, այդ մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովը: