ԱՄՆ-ը և Ռուսաստանը, որպես աշխարհի խոշորագույն միջուկային տերություններ, պարտավոր են երկխոսել՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Մենք մոլորակի ամենամեծ միջուկային արսենալն ունեցող երկրներն ենք, ուստի երկխոսությունից հրաժարվելն անխոհեմություն կլիներ։ Մենք պետք է շփումներ պահպանենք Ռուսաստանի իշխանությունների հետ, նույնիսկ, եթե շատ հարցերում տարբեր կարծիքներ ունենք»,- ընդգծել է նա Մանիլայի գագաթնաժողովում։               
 
  • Վերակառուցում ի վնաս Երեւանի (տեսանյութը՝ «Ա1+»-ի)
  •  Ռուս պրակտիկանտները՝ ԳԹԿ-ում

    Ռուս պրակտիկանտները՝ ԳԹԿ-ում

    Մանչեսթրի Բրիտանական համալսարանի մասնաճյուղի Մոսկվայի Սոցիալական և տնտեսագիտական գիտությունների բարձրագույն դպրոցի կրթության մենեջմենթի ֆակուլտետի ուսանողները ՌԴ Կրթության որակի գնահատման կենտրոնի (CICED) աջակցությամբ ուսումնական պրակտիկա են անցնում ՀՀ կառավարության աշխատակազմի Գնահատման և թեստավորման կենտրոնում՝ ՙԿրթական համակարգի կառավարումը տվյալների հիման վրա՚ ծրագրի շրջանակներում։
  • Ում ինչ հասավ. ռեվյու (տեսանյութը՝ «Ա1+»-ի)
  • ՆԱՏՕ-ի առաջնորդները համաձայնեցնում են Աֆղանստանի օգնության նախագիծը

    ՆԱՏՕ-ի առաջնորդները համաձայնեցնում են Աֆղանստանի օգնության նախագիծը

    Համաշխարհային առաջնորդները Չիկագոյում կմասնակցեն ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին, որի ընթացքում նախատեսվում է համաձայնեցնել Աֆղանստանին հատկացվելիք օգնության նախագիծը։
    Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Ավստրալիան և Ավստրիան խոստացել են միջոցներ տրամադրել թալիբների դեմ պայքարը շարունակելու համար։ ՆԱՏՕ-ի անդամ երկրները ծրագրում են գումարներ հատկացնել Աֆղանստանի անվտանգության ուժերին, որպեսզի վերջիններս կարողանան ինքնուրույն պայքարել թալիբների դեմ 2014 թվականին միջազգային ուժերի դուրսբերումից հետո։
  • Կեղծ ահազանգ

    Կեղծ ահազանգ

    Մայիսի 20-ին՝ ժամը 18:19-ին, ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Չերազի փողոցի թիվ 7 տանը ծուխ է նկատվում։ Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ խոհանոցում գազօջախի վրա այրված սնունդը թողել է հրդեհի տպավորություն։
  • «Չելսիի» երկրպագուները Լոնդոնում հաղթական շքերթ են անցկացնում

    «Չելսիի» երկրպագուները Լոնդոնում հաղթական շքերթ են անցկացնում

    «Չելսի» ֆուտբոլային ակումբի հազարավոր երկրպագուներ հավաքվել են Լոնդոնում՝ նշելու իրենց ակումբի հաղթանակը չեմպիոնների լիգայի եզրափակչում։ Նշենք, որ հաղթելով Մյունխենի «Բավարիային»`«Չելսին» դարձավ առաջին լոնդոնյան ակումբը, որ նվաճել է չեմպիոնների լիգայի գավաթը:
  • Եվս մեկ երկրաշարժ Իտալիայում

    Եվս մեկ երկրաշարժ Իտալիայում

    Երևանի ժամանակով ժամը 17.18-ին Իտալիայի հյուսիսում գրանցվել է 5,1 մագնիտուդ ուժգնությամբ ևս մեկ երկրաշարժ։ Ավերվել են մի քանի շինություններ։ Նշենք, որ մայիսի 20-ի գիշերը Բոլոնիա քաղաքից 35 կմ դեպի հյուսիս տեղի է ունեցել 6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ։
  • Երկրաշարժ Իտալիայում. 6 զոհ, հարյուրավոր տուժածներ

    Երկրաշարժ Իտալիայում. 6 զոհ, հարյուրավոր տուժածներ

    Մայիսի 20-ի գիշերն Իտալիայի Բոլոնիա քաղաքից 35 կմ դեպի հյուսիս տեղի է ունեցել 6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ։ Ցնցումները տեղի են ունեցել 10,1 կմ խորության վրա: Վեց մարդ մահացել է, կան հարյուրավոր տուժածներ։ Սեյսմիկ ծառայությունը հայտնում է ավելի թույլ հետցնցումների մասին։
  • Պակիստանն արգելափակել է Twitter-ը

    Պակիստանն արգելափակել է Twitter-ը

    Մայիսի 20-ից Պակիստանը երկրի սահմաններում արգելափակել է Թվիթեր (Twitter) սոցիալական ցանցը։ Պակիստանի իշխանությունների կարծիքով՝ Թվիթերում առկա են հակաիսլամական նյութեր, որոնք ցանցի ղեկավարությունը հրաժարվել է հեռացնել։
  • Սերժ Սարգսյանը տաբու է ջարդում

    Սերժ Սարգսյանը տաբու է ջարդում

    Շատերիս էր հետաքրքրում` հանդիպելո՞ւ են Սերժ Սարգսյանն ու Վլադիմիր Պուտինը Մոսկվայում: Ինքներս մեզ ժպտացինք` հը՛ը: Պուտինն իրեն չդավաճանեց: Աշխարհի բաց աչքի առաջ Սերժ Սարգսյանն էլի մի քիչ ինքնուրույն խաղացող դարձավ: Մեր աչքին էլ («վատ չի՜»): Որովհետև.
    ա) եթե անգամ Սերժ Սարգսյանն «իր շահերին հետամուտ» է խաղում աշխարհի հետ, իր շահը համընկնում է Հայաստանի շահին: Ընդ որում, առաջին անգամ ունենք խաղացող, որը, Ռուսաստանից բացի, կարողանում է լրջորեն խաղալ միջազգային հանրության հետ, և խաղն ստացվում է («վա՜տ չի»):