Փառավորվիր, Հայր, որդիներիդ կյանքում.
Քեզ ենք հուսացած, Քեզ ենք կռթնած.
Արա հանգիստ և ողորմություն
մեր ննջեցյալներին,
Եվ մեր մեղքերին
տուր թողություն,
Ծածկոցդ նետիր աշխարհի
վրա, մերինների վրա։
Տեր, միայն Քեզ չկորցնեմ.
Դու գիտես,
թե իմ խորքերը
ոնց են Քեզ որոնում,
ոնց են Քեզ փափագում,
ինչպես են բոլոր բջիջներս
իրենց գլուխը դնում
Քո կրծքին ու հանգչում:
Դու նորեն կգաս, կառնես
մեզ կրկին
Քո թևերի տակ, մեղմ
կշշնջաս`
Երուսաղեմ-Երուսաղեմ,
Որքան ցանկացա գրթանի
նման
Թևիս տակ առնել քո ձագուկներին,
Դու չցանկացար…
ՈՒկրաինական միջնորդավորված պատերազմը Արևմուտքի ու Ռուսաստանի միջև մոտենում է իր ավարտին այն տարբերակով, երբ հիմնական հակառակորդներից (ԱՄՆ և Ռուսաստան) ոչ մեկին ձեռք չի տալիս այն շարունակելը, քանի որ խաղաղությունն ավելի շահավետ կարող է լինել, քան պատերազմը շարունակելը...