ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Մահացել է սիրողական բռնցքամարտի լեգենդ Թեոֆիլո Սթիվենսոնը

Մահացել է սիրողական բռնցքամարտի լեգենդ Թեոֆիլո Սթիվենսոնը
12.06.2012 | 04:49

Վաթսուն տարեկան հասակում երկրային կյանքին հրաժեշտ տվեց համաշխարհային սպորտի ևս մեկ լեգենդ` սիրողական բռնցքամարտի ամենավառ ներկայացուցիչներից մեկը` Թեոֆիլո Սթիվենսոնը: Մահվան պատճառը սրտի կաթվածն է: Կուբացի լեգենդար մարզիկն օլիմպիական խաղերի ու աշխարհի եռակի, պանամերիկյան խաղերի երկակի չեմպիոն էր, անառարկելի հեղինակություն բռնցքամարտի աշխարհում: Նրան պրոֆեսիոնալ ռինգ հրավիրելու մեկ փորձ չէ, որ արվել է` այդ թվում և գայթակղիչ գումարային առաջարկների տեսքով: Սակայն կուբացին կար և մինչև վերջ մնաց իր երկրի հավատավոր քաղաքացին: Սթիվենսոնի մասին առավել մանրամասն կարդացեք «Իրատես de facto»-ի հունիսի 16-ի համարում:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 4475

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ