ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Հայաստանի երիտասարդականի վստահ հաղթանակը

Հայաստանի երիտասարդականի վստահ հաղթանակը
12.06.2012 | 10:38

Ֆուտբոլի Հայաստանի երիտասարդական հավաքականը «Եվրո-2013»-ի ընտրական փուլի շրջանակներում այսօր Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում ընդունել էր Անդորրայի իր տարեկիցներին: Հաղթանակը մեր ընտրանուն դուրս էր բերում աղյուսակի երկրորդ հորիզոնական: Արդեն չորրորդ րոպեին հեռու տարածությունից Արտակ Եդիգարյանի հուժկու հարվածն անդրադարձավ դարպասաձողից, և վրա հասած Հովհաննես Հովհաննիսյանը բացեց խաղի հաշիվը: Երեսուներեքերորդ րոպեին անդորրացիները կարողացան վերականգնել հաշվի հավասարակշռությունը (Ադամ Սմիթ), սակայն երեք րոպե անց Տարոն Ոսկանյանը մեր հավաքականին նորից մղեց առաջ: Երկրորդ խաղակեսի սկիզբը դարձյալ հաջող եղավ հայ ֆուտբոլիստների համար: Քառասունվեցերորդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Արտակ Եդիգարյանը, նույնը, այս անգամ արդեն 90-րդ րոպեին կրկնեց Կամո Հովհաննիսյանը` հաշիվը դարձնելով ջախջախիչ: Շնորհավորում ենք:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 4088

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ