ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Կառլսենի հետ` ոչ-ոքի

Կառլսենի հետ` ոչ-ոքի
14.06.2012 | 10:52

Մոսկվայում ընթացող Միխաիլ Տալի հուշամրցաշարի վեցերորդ տուրում սևերով խաղացող Լևոն Արոնյանը կարողացավ արժանի հակազդեցություն գտնել նախորդ օրը Ռաջաբովի հետ պարտիան հաղթանակով ավարտած Մագնուս Կառլսենին ու կիսել միավորը: Խաղաղ ավարտ ունեցավ և Գրիշչուկ-Ռաջաբով հանդիպումը: Իրենց պարտիաները հաղթանակով են ավարտել Հիկարու Նակամուրան ու Ֆաբիանո Կարուանան: Առաջինը սևերով «պատժել» է մրցաշարի առաջատար Ալեքսանդր Մորոզևիչին, երկրորդը (սպիտակ խաղաքարեր) գերազանցել է Լյուկ Մաքշեյնին: Հաղթական վերջաբան է ունեցել նաև Կրամնիկ- Տոմաշևսկի դիմակայությունը: Աշխարհի նախկին չեմպիոնը պարգևատրեց ինքն իրեն: Վեցերորդ տուրից հետո մրցաշարում երկիշխանություն է: Չորս միավորով առջևում են Ալեքսանդր Մորոզևիչն ու Վլադիմիր Կրամնիկը:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 3806

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ