Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

Մրցանակներ կստանան ագրարային համալսարանի ուսանողները

Մրցանակներ կստանան ագրարային համալսարանի ուսանողները
03.07.2012 | 22:55

Հուլիսի 4-ին Հայաստանի պետական ագրարային համալսարանում Հայաստանի երիտասարդական հիմնադրամի և Ագրարային համալսարանի ռեկտորատի աջակցությամբ բուհի ուսանողական խորհուրդը և ուսանողական գիտական ընկերությունը կիրականացնեն ՈՒսանողական 13-րդ գիտաժողովի ամփոփիչ նստաշրջանում մրցանակային տեղեր զբաղեցրած ուսանողների պարգևատրման արարողությունը։ Մրցանակներ կստանան շուրջ 30 ուսանողներ։
ՈՒսանողական գիտաժողովը նվիրված էր ագրարային ոլորտին։ Այն նախ անցկացվել է ամբիոնային փուլերով, որից հետո տեղափոխվել է ֆակուլտետային, այնուհետև՝ համալսարանական բաժանմունքներ։ Գիտական համաժողովին ընդհանուր առմամբ մասնակցել է Ագրարային համալսարանի մոտ 400 ուսանող։ Իրենց զեկույցներում ուսանողներն անդրադարձել են գյուղատնտեսությանն առնչվող բազմաթիվ թեմաների։
Մրցանակային տեղեր զբաղեցրած ուսանողների զեկույցների հիման վրա հետագայում կտպագրվի գիտական ժողովածու։

Դիտվել է՝ 5669

Մեկնաբանություններ