ԱՄՆ-ը և Ռուսաստանը, որպես աշխարհի խոշորագույն միջուկային տերություններ, պարտավոր են երկխոսել՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Մենք մոլորակի ամենամեծ միջուկային արսենալն ունեցող երկրներն ենք, ուստի երկխոսությունից հրաժարվելն անխոհեմություն կլիներ։ Մենք պետք է շփումներ պահպանենք Ռուսաստանի իշխանությունների հետ, նույնիսկ, եթե շատ հարցերում տարբեր կարծիքներ ունենք»,- ընդգծել է նա Մանիլայի գագաթնաժողովում։               
 

Դե, մենք «կլորացնող» ժողովուրդ ենք

Դե, մենք «կլորացնող» ժողովուրդ ենք
13.07.2013 | 16:27

Որոշ խանութներում հիմա ամառային զեղչեր են: Մինչև 50 տոկոս: Ավելի թանկ ապրանքների գները 50 տոկոսով են զեղչված, համեմատաբար ավելի էժաններինը` 20-30: Ի դեպ, կան ապրանքներ, որոնց զեղչված կամ իրական գինը չի համապատասխանում տվյալ բրենդի պաշտոնական կայքում ներկայացված գներին: Հայերը, որպես կանոն, մեկ-երկու եվրո տարբերություն են թողնում նույնիսկ այն դեպքում, երբ դոլար-դրամ հարաբերակցությունը հաշվարկում ես եղած ամենաբարձր նիշով: Դա էլ իրենց «քյարի» տոկոսն է:
Եվ ամենակարևորը` մենք չունենք մանրադրամ: Հայաստանը երևի այս հարցում էլ բացառիկներից է: Երբ վաճառողին հարցնում ես` ինչու 13 դրամի փոխարեն 20 ես հաշվում», ասում է. «Բա ինձ մանր որտեղից, կլորացնում եմ»: Մեզանում երբեք սեփական վնասի հաշվին չեն «կլորացնում», ընդունված չի: Այսքան տարի կառավարությունը որոշում չընդունեց այն մասին, թե ինչը ինչպես «կլորացնեն»: Դե, քանի որ չկա որոշում, ուրեմն ամեն ինչ կամայական է արվում: Ու էդպես «կլորացվում են» ոչ միայն մանրադրամները` սպասարկման համակարգում, այլև օրենքի դրույթները` իշխանություն-հասարակություն իրավահարաբերություններում: Իշխանություն-ընդդիմություն փոխհարաբերություններում էլ քիչ բան չի «կլորացվում», իսկ արտաքին քաղաքականության մեջ «կլորացումների» քանակը պարզապես ցնցող է:


Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 2161

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ