ԱՄՆ-ը և Ռուսաստանը, որպես աշխարհի խոշորագույն միջուկային տերություններ, պարտավոր են երկխոսել՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Մենք մոլորակի ամենամեծ միջուկային արսենալն ունեցող երկրներն ենք, ուստի երկխոսությունից հրաժարվելն անխոհեմություն կլիներ։ Մենք պետք է շփումներ պահպանենք Ռուսաստանի իշխանությունների հետ, նույնիսկ, եթե շատ հարցերում տարբեր կարծիքներ ունենք»,- ընդգծել է նա Մանիլայի գագաթնաժողովում։               
 

Ի՞նչ կշեռքով են չափել

Ի՞նչ կշեռքով են չափել
16.07.2013 | 18:29

Հայաստանը 6 քայլ առաջ է գրանցել ժողովրդավարության սանդղակում: Այս մասին փաստված է Freedom House-ի հերթական զեկույցում: Միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը մեկ այլ ավետիս էլ ունի`լրատվամիջոցների անկախության առումով Հայաստանը ևս իր դիրքերը բարելավել է: Հայաստանում ժողովրդավարության մակարդակը 5.36, այսինքն, մի փոքր ավելի նախորդ տարվանից:
Սակայն միջազգային մասնագետներն առավել «նրբանկատ» են գտնվել ընտրական գործընթացները գնահատելիս: Պարզվում է`Հայաստանն այս ոլորտում ևս առաջընթաց է արձանագրվլ: Զեկույցում անդրադարձ կա նաև մեր հարևան երկրներին: Վրաստանն առաջընթաց է արձանագրում, սակայն Ադրբեջանը դեռևս իր «ագրեսորության» գագաթնակետին է:
Մեզանում պարբերաբար հրապարակվող միջազգային կազմակերպությունների գնահատականները կարծես վերջնագիր լինեն և´ ընդդիմության, և´ իշխանության ներկայացուցիչների համար: Եթե առաջինները, դիտարկելով առաջընթացի քայլերը, փաստում են, որ էլի դոփում ենք տեղում, աննշան փոփոխություններ են, ապա իշխանության ներկայացուցիչներն էլ, որ ամեն օր տարբեր ամբիոններից խոսում են բարեփոխումների մասին, հիասթափվում են, թե ինչու են քիչ «նկատել»: Այնինչ, Հայաստանում դեռ վաղուց պիտի այս ու այլ կարգի միջազգային կազմակերպությունների արդյունքներն այդքան սրտին մոտ չընդունեին, քանի որ երբեմն միջազգային մասնագետները շարժվում են լրիվ այլ շահերով ու նկրտումներով:
Այնպես որ, խնդիրները մեր երկրում պիտի լուծել, ոչ թե սպասել, թե դրսից ով մեզ ինչ կթելադրի:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1502

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ