ԱՄՆ-ը և Ռուսաստանը, որպես աշխարհի խոշորագույն միջուկային տերություններ, պարտավոր են երկխոսել՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Մենք մոլորակի ամենամեծ միջուկային արսենալն ունեցող երկրներն ենք, ուստի երկխոսությունից հրաժարվելն անխոհեմություն կլիներ։ Մենք պետք է շփումներ պահպանենք Ռուսաստանի իշխանությունների հետ, նույնիսկ, եթե շատ հարցերում տարբեր կարծիքներ ունենք»,- ընդգծել է նա Մանիլայի գագաթնաժողովում։               
 

«Երևանի ավագանու լիազորությունները խեղվել են»

«Երևանի ավագանու լիազորությունները խեղվել են»
30.07.2013 | 16:23

«Քաղաքապետի ոչ իրավաչափ որոշումներից հետո բոլորի մոտ հարց առաջացավ՝ ո"ւր է ավագանին։ «Բարև Երևանի» անդամները եղել են ակտիվ, մասնակցել են բողոքի ակցիաներին, ինչպես նաև պատրաստվում ենք դիմել դատարան։ Երևանի ավագանու լիազորությունները խեղվել են, քանի որ մասնավոր հատվածի հետ կնքված բոլոր պայմանագրերը՝ մասնավորապես հանրային ծառայություններ մատուցելու ոլորտում, վերահսկում է բացառապես քաղաքապետը»,-այսօր հրավիրված ասուլիսում ասաց «Բարև Երևան» խմբակցության անդամ Ստեփան ՍԱՖԱՐՅԱՆԸ` նշելով, որ փորձելու են ավագանու կանոնակարգում փոփոխություններ կատարել։ «Ավագանու կանոնակարգում պետք է փոփոխություն կատարվի, որպեսզի նման դեպքերում Երևանի քաղաքապետի կնքած պայմանագրերը դառնան ավագանու քննարկման առարկա, հասարակության սեփականությունը…Այսինքն` քաղաքապետը կայացնում է անհատական իրավական ակտ, արդյունքում մարդիկ, նաև ավագանին, որը տարակուսած է, թե ինչպես կարող է բարձրագույն մարմինը, որը ոչ թե քաղաքապետն է, այլ ավագանին, չառնչվել կենսական նշանակություն ունեցող հարցերին»,-ասաց նա` հավելելով, որ Ավագանու սեպտեմբերյան նիստում «Բարև Երևանը» բարձրաձայնելու է նաև Վերահսկիչ պալատի կողմից բացահայտված բացթողումները։

Անդրադառնալով հողերի աճուրդների կազմակերպման գործընթացին, Ս. Սաֆարյանը ասաց, որ Երևանի ավագանին այս հարցում կրկին չի միջամտում, և հողահատկացման որոշումները միանձնյա կայացնում է քաղաքապետը։ «Քաղաքապետարանը հողահատկացում անելուց ում ասես, ինչ ասես նվիրել է…Հիմա մենք շտկելու ենք այս հարցը, որոնց մեջ կլինեն նաև ՎՊ բացահայտումներին վերաբերվող հարցեր»,-շեշտեց բանախոսը:

Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 2182

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ