ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Ձևավորվում է բարեգործության մշակույթ

Ձևավորվում է բարեգործության մշակույթ
25.09.2013 | 11:41

Վերջերս հաճախակի են կազմակերպվում տարբեր բարեգործական ակցիաներ, որոնք մարդկանց մոտ ձևավորում են կողքինին օգնելու, բարեգործության մշակույթ։ Սեպտեմբերի 7-27-ն անցկացվում է «Դու միայնակ չես» բարեգործական նախաձեռնությունը։ Այն կազմակերպվել է BlogNews.am-ի և Individuum casting-ի համատեղ ջանքերով։ Ակցիայի մասնակիցները կազմակերպիչներին են հանձնում իրենց այն իրերը, հագուստներն ու ապրանքները, որոնց այլևս չեն օգտագործում։ Կազմակերպիչներն էլ այդ ապրանքերը փոխանցում են դրա կարիքն ունեցողներին։
Ակցիային միացել են բազմաթիվ կազմակերպություններ, գերատեսչություններ, հայտնի մարդիկ։

Դիտվել է՝ 1363

Մեկնաբանություններ