ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Գագիկ Բեգլարյանը համաձայնեց հանդիպել վարորդների հետ

Գագիկ Բեգլարյանը համաձայնեց հանդիպել վարորդների հետ
26.11.2013 | 16:54

Տրանսպորտի և կապի նախարարության վարչության պետի տեղակալ Դավիթ ՄԵԼՔՈՆՅԱՆԸ և Լիցենզավորման գործակալության պետի տեղակալ Արայիկ ՍՏԵՓԱՆՅԱՆԸ, ովքեր ներկա էին վարորդների հրավիրած ասուլիսին, տեղեկացրեցին, որ վարորդներն այսուհետ լիցենզավորման համար տարեկան վճարումներ կանեն` Երևանում 120 հազար դրամ, մարզերում` 80 հազար դրամ, գյուղական վայրերում` 45 հազար դրամ, իսկ սահմանմերձ շրջաններում 30 հազար դրամ: Դավիթ Մելքոնյանը, պատասխանելով անհատ ձեռներեց Տիգրան Հովհաննիսյանի հարցապնդմանը, թե նախարարությունը դրամաշնորհներ է ստացել, բայց չի ուզում օգտագործել, ասաց, որ նախարարությունը ոչ մի դրամաշնորհ էլ չի ստացել, և այդ հայտարությունը կոչեց հերյուրանք: «Սա վերածվում է շոուի, որը անընդհատ կրկնվում է, նախարարը պարզ ասաց, որ յուրաքանչյուր կառույց ունի իր ֆունկցիաները: Ձեր ասած կետերը նախարարության շրջանակում չեն: Բարի լինեիք, մյուս վարորդների հետ միասին ներկա գտնվեիք բաց դռների օրը, որպեսզի ձեզ համար անհասկանալի ոչինչ չմնար»,- նետեց նախարարության ներկայացուցիչը: Պարոն Հովհաննիսյանը պատճառաբանեց, որ օրն իրեն հարմար չի եղել և բացի դա` նախարարն էլ կարծես թե չի ցանկանում իր հետ հանդիպել: Այդ խոսքի վրա նա անսպասելիորեն որոշեց հեռախոսակապ հաստատել ՀՀ կապի և տրանսպորտի նախարարի հետ` հենց ասուլիս ժամանակ: Հեռախոսազրույցում Գագիկ Բեգլարյանը համաձայնեց հանդիպել վարորդների հետ հենց այսօր. «Եթե ՀՀ-ում ինչ-որ մեկը տաքսու վարորդների համար մտահոգ է, մեր դռները նրա առաջ միշտ բաց են: Ասուլիսից հետո սպասում եմ ձեզ»,-պատասխանեց նախարարը:
Թե ինչպիսի ընթացք կունենա վարորդների և նախարարի հանդիպումը, և թե արդյոք կկարողանա՞ն վարորդներն այդ հանդիպումից որևէ օգուտ քաղել, irates.am-ը կփորձի պարզել առաջիկայում:


Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 1479

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ