ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Հայաստանը բարեգործության վարկանիշով 113-րդ տեղում է

Հայաստանը բարեգործության վարկանիշով 113-րդ տեղում է
04.12.2013 | 11:55

Բարեգործական օգնության հիմնադրամը (CAF) հրապարակել է աշխարհի երկրների բարեգործության մակարդակի` 2013-ի համար արված հետազոտության արդյունքները: Այն իրականացվել է ըստ երեք չափանիշների` դրամական նվիրատվություններ և բարեգործական կազմակերպություններ, քաղաքացիների մասնակցությունը բարեգործության մեջ կամավորություն սկզբունքով և օգնության տրամադրում անծանոթ մարդկանց: Երեք չափանիշների ընդհանուր վարկանիշով Հայաստանը 113-րդ տեղում է, Ադրբեջանը 69-րդ տեղում է, Վրաստանը` 116, Ռուսաստանը`126, ՈՒկրաինան`102: ԱՄՆ-ը զբաղեցնում է առաջին հորիզոնականը, իսկ առաջին տասնյակը հետևյալ պատկերն ունի` ԱՄՆ, Կանադա, Մյանմա, Նոր Զելանդիա, Իռլանդիա, Մեծ Բրիտանիա, Ավստրալիա, Նիդերլանդներ, Քաթար, Շրի Լանկա: Վերջին` 135-րդ տեղում է Հունաստանը: Ըստ ներկայացված հաշվետվության՝ աշխարհում բարեգործության մակարդակը բարձրացել է նախորդ տարվա համեմատությամբ, իսկ կամավորականների տարիքը ավելի երիտասարդացել է, նրանց մեջ գերակշռում են հատկապես 15-24 տարեկանները: Ասվում է, որ այս միտումը պահպանվում է արդեն հինգ տարի:


Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 707

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ